Կրակե գահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրակե գահ
The Throne of Fire
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային գրականություն և ֆանտաստիկ վեպ
ՀեղինակՌիք Ռիորդան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է2011
Հրատարակությունմայիսի 9, 2011

«Կրակե գահ», հեղինակ Ռիք Ռիորդանի արկածային ֆենտեզի վեպը, որը հիմնված է եգիպտական դիցաբանության վրա: Այն գրվել է 2011 թվականին, ինչպես «Աստվածների ժառանգորդներ» (The Cane Chronicles) սերիայի երկրորդ գիրք:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամերիկացի դպրոցականների՝ Քարտեր Քեյնի ու նրա քրոջ՝ Սեյդիի արկածները շարունակվում են. այս անգամ նրանք պետք է մարտահրավեր նետեն հզոր օձ Ապոֆիսին: Բայց երկու դեռահասներ, որոնց մոգական ուժը բավականին փոքր է, չեն կարող հաղթել այդպիսի հզոր հակառակորդին։ Նրանք որոշում են դիմել արևի աստված Ռայի օգնությանը, բայց նրան դուաթից ազատելու համար պետք է գտնել Ռայի երեք ձեռագրերը, որոնք սփռված են աշխարհով մեկ: Դրա հետ մեկտեղ նրանց հետապնդում են Կյանքի Տան մոգերն. այդպես նրանք կռվում էին փորձառու մոգերի և դևերի հետ, վստահում էին հին թշնամիներին։ Նրանք չէին սպասում, որ մեջքից հարված կստանան ընկերների կողմից ու կկռվեն աշխարհի ամենահզոր աստծո դեմ:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարթեր Քեյն՝ 14-ամյա տղա, Հորի՝ երկնքի և պատերազմի աստծո մարմնավորումը: Նրա մայրը մահացել էր, երբ նա յոթ ու կես տարեկան էր: Իր կյանքը նա անց է կացրել հոր հետ ճամփորդելով, այդ իսկ պատճառով ընկերներ չունի: Քարթերը Սեյդիի ավագ եղբայրն է: Նա սիրահարված է Զիային:
  • Սեյդի Քեյն՝ 12-ամյա աղջիկ, Իսիդայի՝ մոգության, կանացիության և մայրության աստվածուհու մարմնավորումը: Նա վեց տարեկան էր, երբ մայրը մահացավ: Ամբողջ կյանքը ապրել է Լոնդոնում տատիկի և պապիկի հետ: Նա Քարթերի կրտսեր քույրն է: Նա սիրահարված է Ուոլտին և Անուբիսին:
  • Անուբիս՝ հին եգիպտական մահվան աստված: Գլուխներից մեկում համբուրում է Սեյդիին, որպես ծննդյան նվեր:
  • Ուոլտ՝ 16-ամյա տղա, որի վրա իր նախնի Թոթանհամոնի անեծքն է: Նա սիրահարված է Սեյդիին:
  • Զիա Ռաշիդ՝ 14-ամյա աղջիկ, Կյանքի տան մոգ: Նեֆտիդայի նախկին տիրուհին: Դամբարանից ազատվել է Քարթերի կողմից, որտեղ նրան նետել է իր նախկին ուսուցիչը: Գրքի վերջում Ամոսի հետ ուղևորվում է Առաջին Նոմ:
  • Ամոս Քեյն՝ Սեյդիի և Քարթերի հորեղբայրը: Մեկնում է Առաջին Նոմ Սեթի մոլեգնությունից հետո բուժվելու համար: Ուժով երկրորդն է ու զիջում է միայն քրմապետին՝ Միշել Դեժարդենին: Գրքի վերջում ցանկանում է քրմապետ դառնալ:
  • Բես՝ հին եգիպտական աստված: Բաստի ընկերը, ով սիրահարված էր նրան: Սեյդիին և Քարթերին օգնել է արթնացնել Ռային: Գրքի վերջում զոհաբերում է իր Ռենը, որպեսզի Սեյդին և Քարթերը կարողանան արթնացնել Ռային:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]