Կվիտկա Ցիսիկ
| Կվիտկա Ցիսիկ | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Квітослава-Орися Цісик և անգլ.՝ Kacey Cisyk |
| Նաև հայտնի է որպես | Kacey |
| Ծնվել է | ապրիլի 4, 1953 Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Երկիր | |
| Մահացել է | մարտի 29, 1998 (44 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Ժանրեր | բլյուզ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի, դերասանուհի և երգչուհի |
| Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
| Գործիքներ | ջութակ և վոկալ |
| Լեյբլ | ABC Records |
| Կրթություն | Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, Մաննես քոլեջ և Բինգհեմթոնի համալսարան |
| Կայք | kvitkacisyk.com |
Կվիտկա Ցիսիկ (ուկրաիներեն՝ Квітка Цісик, նաև Քեյսի Ցիսիկ (անգլ.՝ Kacey Cisyk)՝ К.С. անվանատառերից, ապրիլի 4, 1953, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 29, 1998, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ուկրաինական ծագումով ամերիկացի երգչուհի։ Հայտնի է ուկրաինական ժողովրդական երգերի կատարմամբ։ Կատարել է կինոնկարների երգեր, ելույթ ունեցել հեռուստատեսությամբ՝ գովազդում[1][2], երգել է Գենտի (Բելգիա) օպերայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կվիտկա Ցիսիկը ծնվել է 1953 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքի Քվինս շրջանում[1], ուկրաինացի տարագիրներ Վլադիմիր և Իվանա Ցիսիկների ընտանիքում։ Նրա անունը ուկրաիներեն նշանակում է ծաղիկ, բայց անգլիական տարբերակով՝ անվան և ազգանվան սկզբնատառերով նրան Քեյսի են կոչել։ Լվովի կոնսերվատորիայում սովորած և Ամերիկայի ուկրաինական երաժշտական ինստիտուտում դասավանդող հոր օգնությամբ Կվիտկան հինգ տարեկանում սովորել է ջութակ նվագել։ Վոկալ կրթություն է ստացել Մանեսի երաժշտական դպրոցում (անգլ.՝ Mannes School of Music)։ Կվիտկային դաշնամուրով նվագակցել է ավագ քույրը՝ Մարիան։
Կվիտկա Ցիսիկը հայտնի է դարձել շնորհիվ իր երկու ուկրաինական ալբոմների՝ «Kvitka - Songs of Ukraine» և «Kvitka - Two Colors»։ Երկու ալբոմն էլ ընտանեկան պրոյեկտ են եղել[1] Երկրորդ ամուսինը՝ ձայնագրման ճարտարագետ Էդ Ռակովիչը (Ed Rakowicz) պրոդյուսերն է եղել, քույրը Մարիա Ցիսիկը դաշնամուրով նվագակցել է, իսկ մայրը հետևել է աղջկա ուկրաիներենի արտասանությանը[3]։
1983 թվականին Կվիտկան մոր հետ այցելել է Ուկրաինա։ Ուկրաինայի անկախությունից հետո մտադրվել է համերգներով հանդես գալ այնտեղ, բայց 1898 թվականի մարտի 29-ին, իր 45-ամյակից վեց օր առաջ մահացել է կրծքի քաղցկեղից։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Я піду в далекі гори» երգի տեքստը Արխիվացված 2017-04-30 Wayback Machine
- Квітка на асфальте. Ձայնը Ամերիկայի՝ հոգին ուկրաինական Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Կվիտկա Ցիսիկը IMDb կաքում
- Դիսկոգրաֆիան Discogs կայքում
| ||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 The Myth of Kvitka, The Ukrainian Week (11 April 2013)
- ↑ ROBERT McG. THOMAS JrPublished: April 13, 1998 (1998 թ․ ապրիլի 13). «Kasey Cisyk, Singer, Dies at 44; Made Mark in Commercials - New York Times». Nytimes.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Արխիվացված Հոկտեմբեր 17, 2009 Wayback Machine
- ↑ http://www.imdb.com/title/tt0078034/fullcredits#cast
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվիտկա Ցիսիկ» հոդվածին։ |
| ||||||
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 1998 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Քաղցկեղից մահացածներ