Կվետտա
Քաղաք | ||
---|---|---|
Կվետտա | ||
ուրդու՝ کوئٹہ փուշթու՝ کوټه | ||
Երկիր | Պակիստան | |
Նահանգ | Բելուջիստան (Պակիստան) | |
Համայնք | Quetta District? | |
Հիմնադրված է | 11-րդ դար թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1730 թվականից | |
Մակերես | 265,300 կմ² | |
ԲԾՄ | 1680±1 մետր | |
Բնակչություն | ▼1 001 205 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 081 | |
Պաշտոնական կայք | balochistan.gov.pk | |
| ||
Կվետտա (փուշթու՝ Կվետտա (کوټه)` ամրոց), քաղաք Պակիստանի արևմտյան մասում, Բելուջիստան նահանգում։ Այն Բելուջիստան նահանգի նահանգակենտրոնն է։ Տեղացիները քաղաք անվանում են «Պակիստանի պտղատու այգի»։ Քաղաքը իրենից մի յուրահատուկ ամրոց է ներկայացնում, որը բոլոր կողմերից շրջափակված է լեռներով[1]։ Քաղաքի բնակչությունը արագ տեմպերով աճում է։ 1961 թվականի համեմատությամբ, քաղաքի բնակչությունը աճել է մոտ 8 անգամ։ Մասնագետները նշում են, որ 7 տարի անց քաղաքի բնակչությունը կհատի մեկ միլիոնը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվետտան համարվում է Բելուջիստանի առևտրային կենտրոնը։ Քաղաքում զարգացած են արդյունաբերության հետևյալ ճյուղերը` մրգերի պահածոյացում և քրոմի արդյունահանում։ Կվետտայում լայն տարածում ունի այգեգործությունը, փայտագործությունը, կաշվի և գորգերի առևտուրը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում ապրում են բելուջներ և փուշթուներ։ Այս երկու ազգերին միավորում է իսլամը։ Խոսում են բելուջերեն և փուշթու լեզուներով։ Երկուսն էլ հնդեվրոպական լեզուներ են։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է քոչվոր անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Աճեցնում են ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն և կարտոֆիլ։
Քաղաքի բնակչությունը ըստ տարեթվերի[2]։
1961 | 1972 | 1981 | 1998 | 2012 |
---|---|---|---|---|
106 633 | 158 026 | 285 719 | 565 137 | 842 410 |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում առկա են մեծ քանակությամբ ուսումնական հաստատություններ։ Այստեղ են գտնվում Կվետտայի հրամանատարաշտաբային քոլեջը և Բելուջիստանի համալսարանը, որը նահանգի ամենահին բուհն է։ Այստեղ սովորում է մոտ 6000 ուսանող։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հաննա լիճը
-
Կվետտայի ավտոկայանը
-
Կվետտայի օդանավակայանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History of Quetta» (անգլերեն). Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Quetta» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվետտա» հոդվածին։ |
|