Jump to content

Կու-կու (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կու-կու, խաղ, որը մեծահասակները հաճախ խաղում են փոքրիկների հետ։ Մայրը երեխայի աչքից մի քանի վարկյանով թաքնվում է ինչ-որ պատնեշի հետևում (պահարան, բարձ), այնուհետև դուրս է գալիս` «կու-կու» բացականչելով։ Պարտադիր չէ ամբողջովին թաքնվել։ Սովորաբար միայն երեսն են փակում ձեռքերով։ Իհարկե, խաղալ կարող են ոչ միայն մայրերը։ Հաճախ թաքցնում են, այնուհետև ցույց են տալիս խաղալիք։ Որպես կանոն, երեխաները խաղի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում կյանքի մի քանի ամիսներից։

Ի տարբերություն պահմտոցի խաղի` «Կու-կու» խաղը նախատեսված է փոքր թվով երեխանների համար, ովքեր դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ակտիվ որոնում իրականացնելու։ Սակայն առավել դժվար ձևում (8-10 ամսական և ավելի մեծ երեխանների համար, մինչև իսկ մանկապարտեզի կրտսեր խմբեր) երեխային առաջարկվում է գտնել առարկա, որը թաքցրել են նրա աչքի առաջ (օրինակ` ծածկել վերմակով)[1]։ Անգլալեզու գրականության մեջ երբեմն շեշտվում է, որ դա զվարճանք է (play)` ի տարբերություն խաղի (game, կանոններով)։

«Կու-կու»-ն աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգիոս Յակովիդիս, Կու-կու հուն․՝ Κου-Κου, 1895

«Կու-կու» խաղը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Օրինակ, հոգեբանության պրոֆեսոր Փիթեր Նատանը և Էնտոնի Պելլեգրինին նշում են, որ այն «դիտվում է՝ Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում, Մալայզիայում, Իրանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Կորեայում, իսկ խաղին զուգընթաց ձևերը, կան նաև ուրիշ մշակույթներում»[2]։

Ռուսերեն մի շարք գրքերում, ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների հետ «Կու-կու» խաղալ[3][3][4][4]։ Համանման խորհուրդներ են տալիս նաև անգլալեզու բազմաթիվ գրքեր[5][6][7]։

Ֆրանսիայում[8][9], Լեհաստանում[10] «Կու-կու» խաղը (ֆր.՝ Coucou, me/le voilà!, լեհ.՝ A kuku! ), արդեն տասնամյակներ շարունակ, մանկական մսուրներում օգտագործվում է թե՛ ուսումնական, թե՛ դաստիարակչական նպատակներով[11]։

Մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանը[4], երեխայի հասակին համապատասխան «Կու-կու» խաղալու ունակությունը, երբեմն դիտարկվում է ինչպես նորմալ աճի ցուցանիշ։ ԱՄՆ-ում «Կու-կու» խաղալու ունակությունը ներառված է որպես չափանիշ, առավել տարածված երեխայի զարգացման թեստում Denver Developmental Screening Test[12]: Նման չափանիշ է օգտագործվում Ֆրանսիայում[13], այդ թվում նաև աուտիզմ հայտնաբերելու համար[14]։

Խաղի հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կու-կու» և նպանատիպ խաղերի դերը երեխայի զարգացման մեջ դիտարկվում է հոգեբանական գրականության մեջ[15][16], խաղը հետազոտվում է նաև հոգեվերլուծության տեսանկյունից[17]։ Ենթադրվում է, որ «Կու-կու» խաղը թույլ է տալիս յուրացնել կանոնների կազմությունը[18] Ինչպես նաև դիտարկվում է կապը՝ խաղի և հումորի զգացողության զարգացման միջև[19][20][21]։

Համակարգչային խաղերի գրականության մեջ կարծիք է արտահայտվում, որ «Կու-կու» խաղի տիպի խաղերը և պահմտոցին կապված են որսորդության հետ[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.voppsy.ru/issues/1992/925/925031.htm
  2. https://ru.wikipedia.org/wiki/Oxford_University_Press
  3. 3,0 3,1 https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B8%D0%BF%D0%BE%D0%BB-%D0%BA%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D0%BA
  4. 4,0 4,1 4,2 https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BB%D0%BC%D0%B0_%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0_%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF
  5. https://en.wikipedia.org/wiki/Guilford_Press
  6. S. Steelsmith, R. Strecker, Peekaboo, and other games to play with your baby, Parenting Press, 1995. ISBN 0-943990-81-5
  7. https://en.wikipedia.org/wiki/Lawrence_Shapiro
  8. http://www.persee.fr/doc/enfan_0013-7545_1958_num_11_3_1404
  9. https://fr.wikipedia.org/wiki/De_Boeck_Sup%C3%A9rieur
  10. http://www.springerlink.com/content/3p684v22h5834314/(չաշխատող հղում)
  11. https://ru.wikipedia.org/wiki/Elsevier
  12. http://www.jstor.org/stable/1127901
  13. http://www.persee.fr/doc/lfr_0023-8368_1975_num_27_1_6083
  14. P. Lenoir, J. Malvy, C. Bodier-Rethore, L’autisme et les troubles du développement psychologique, Elsevier Masson, 2007. ISBN 2-294-07171-9
  15. https://en.wikipedia.org/wiki/Robert_S._Siegler
  16. https://en.wikipedia.org/wiki/Taylor_%26_Francis
  17. J. A. Kleeman, The Peek-A-Boo Game—Part I: its Origins, Meanings, and Related Phenomena in the First Year, Psychoanalytic Study of the Child, 22, 1967, pp. 239—273
  18. J. S. Bruner, V. Sherwood, Peek-a-boo and the learning of rule structures // J. Bruner, A. Jolly, K. Sylva, Play: Its Role in Development and Evolution, Middlesex: Penguin, 1976. ISBN 0-14-081126-5, pages 277—287
  19. W. G. Parrott, H. Gleitman, Infants' Expectations in Play: The Joy of Peek-a-boo, Cognition & Emotion, 3(4), 1989, pp. 291—311
  20. A. J. Chapman, H. C. Foot, Humor and laughter: theory, research, and applications, Transaction Publishers, 1976. ISBN 1-56000-837-7
  21. L. R. Franzini, Kids Who Laugh: How to Develop Your Child’s Sense of Humor, Square One Publishers, 2002. ISBN 0-7570-0008-8
  22. E. Bethke, Game development and production, Wordware Publishing, 2003. ISBN 1-55622-951-8