Կուրտ Վեստերգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրտ Վեստերգոր
դան․՝ Kurt Westergaard
ԿեղծանունKW[1]
Ծնվել էհուլիսի 13, 1935(1935-07-13)[2]
ԾննդավայրDøstrup, Mariagerfjord Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա[3]
Վախճանվել էհուլիսի 14, 2021(2021-07-14)[4][5] (86 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունRanum Seminarium?
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, նկարիչ, ծաղրանկարիչ, խմբագրականի ծաղրանկարիչ և լրագրող
ԹեմաներԾաղրանկար, political cartoon? և ժուռնալիստիկա
Պարգևներ
 Kurt Westergaard Վիքիպահեստում

Կուրտ Վեստերգոր (դան․՝ Kurt Westergaard, հուլիսի 13, 1935(1935-07-13)[2], Døstrup, Mariagerfjord Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա[3] - հուլիսի 14, 2021(2021-07-14)[4][5], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ծաղրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվել է հանրային լայն ուշադրության կենտրոնում՝ որպես Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հեղինակ, որը պատկերված է թյուրբանով՝ ռումբի տեսքով։ Այս ծաղրանկարը մյուսների հետ տպագրվել է 2005 թվականի սեպտեմբերի 30-ին դանիական «Jyllands-Posten» թերթում։ Այդ ծաղրանկարների հրապարակումը բողոքի ցույցեր է առաջացրել ողջ իսլամական աշխարհում։ Բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և բռնություններով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ։ Վեստերգորի և ծաղրանկարների մյուս հեղինակների սպանության համար նշանակվել է 15 միլիոն դոլար պարգևատրում։ Գրող Եվգենի Կլյուևի կարծիքով՝ Վեստերգորը «այս պահին թերևս ամենահայտնի դանիացին է»[9]։

Սպանության սպառնալիքների պատճառով Վեստերգորը և նրա կինը 2007 թվականի վերջից գտնվում էին անձնական պաշտպանության տակ։ Նրանք ստիպված էին անընդհատ փոխել իրենց բնակության վայրը։ Վեստերգորը թյուրիմացություն հայտնեց, թե ինչու են նրա նկարները հանգեցրել այնպիսի չափազանց մեծ արձագանքի, որն այդքան կտրուկ ազդել է նրա հետագա կյանքի վրա։

2008 թվականի փետրվարին Դանիայի ոստիկանությունը հայտնել էր Օրհուս քաղաքում երեք մարդու ձերբակալության մասին, որոնք իբր ծրագրել էին Վեստերգորի սպանությունը։

2010 թվականի հունվարի 1-ին ձերբակալվել է սոմալիացին, որը կացնով մտել է Վեստերգորի տուն և սպառնացել սպանել նրան, ենթադրաբար մահափորձ կատարողը կապված է եղել իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների հետ[10][11]։ Հարձակվողը ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը[12]։ Դատարանը հարձակվողին դատապարտել է 9 տարվա ազատազրկման և Սոմալի արտաքսման[13]։

2010 թվականի նոյեմբերին լույս տեսավ Վեստերգորի ինքնակենսագրական գիրքը՝ «Manden bag Stregen» (Մարդը գծիկի հետևում)[14]։ Գրքի նկարազարդումներից է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը լայն ճանաչում է ձեռք բերել։

2011 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել էր Վեստերգորի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողին[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.berlingske.dk/samfund/hvad-hedder-kurt
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 https://stiften.dk/artikel/kurt-westergaard-er-d%C3%B8d-86-%C3%A5r-gammel
  4. 4,0 4,1 4,2 https://www.seoghoer.dk/kendte/kurt-westergaard-er-doed
  5. 5,0 5,1 5,2 https://www.berlingske.dk/samfund/muhammedtegneren-kurt-westergaard-er-doed
  6. https://www.trykkefrihed.dk/sapphoprisen.htm
  7. https://www.m100potsdam.org/participants/preistraeger/kurt-westergaard/
  8. Litteraturpriser.dk
  9. Е. Клюев. Я надеваю шляпу как хочу // «Известия», 21.04.2008.
  10. Ранен напавший на автора скандальных карикатур // Русская служба BBC, 2 января 2010.
  11. Напавший на автора карикатур про Мухаммеда обвинён в попытке двойного убийства Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // «Взгляд», 2 января 2010.
  12. «Сомалиец едва не зарубил топором автора карикатур на пророка Мухаммеда». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «Мусульманин, пытавшийся зарубить топором автора карикатур на Мухаммеда, сел на 9 лет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  14. Mohammed-Karikaturist führt Existenz voller Angst Արխիվացված 2017-09-15 Wayback Machine(գերմ.)
  15. В Норвегии предотвратили покушение на датского карикатуриста, 17.09.11(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վեստերգոր» հոդվածին։