Կուլիկորո
Բնակավայր | ||
---|---|---|
Կուլիկորո | ||
Երկիր | Մալի | |
Համայնք | Koulikoro Region? | |
ԲԾՄ | 330 մետր | |
Բնակչություն | 43 174 մարդ (2009)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
| ||
Կուլիկորո (ֆր.՝ Koulikoro), քաղաք Մալիի հարավ-արևմտյան մասում։ Մարզի և համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Կոմունայի բնակչությունը կազմում է 43174 մարդ (2009 թ. հաշվարկով)[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Բամակոյից 55 կմ հյուսիս-արևելք։ Կուլիկորոն գտնվում է անապատային սարահարթում, Արևմտյան Աֆրիկայի ամենամեծ գետի՝ Նիգերի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 250 մ-ից մինչև 600 մ[3]։
Կուլիկորոն Դակար-Նիգեր երկաթուղու վերջնակետն է, որի շինարարությունը ավարտվել է 1904 թվականին։ Օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, անձրևների սեզոնի վերջում, ապրանքները տեղափոխվում են Նիգեր գետով դեպի Սեգու, Մոպտի, Տոմբուկտու և Գաո։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 28 810 մարդ, 1998 թվականի մարդահամարի տվյալներով այն կազմել է 22673 մարդ[4]։ 2009 թվականի հաշվարկներով Կուլիկորո կոմունայի բնակչությունը կազմում է ավելի քան 43 հազար մարդ։ Ազգային կազմը՝ մալինկե, բամբարա և սոնինկե[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուլիկորոյի արդյունաբերության հիմնական ճյուղը սննդի արդյունաբերությունն է։ Առավել զարգացածը գետնանուշի և բամբակի յուղերի արտադրությունն է։ Զարգացած է նաև օճառագործությունը[3]։ Քաղաքի շրջակայքում աճեցվում են գետնանուշ, սորգո, մանգո, կորեկ, բամբակ և գյուղատնտեսական այլ կուլտուրաներ։ Երկրի մայրաքաղաքին քաղաքը միացված է երկաթուղային գծով։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուլիկորոյում է գտնվում Համակցված սպառազինության ռազմական դպրոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Resultats Provisoires RGPH 2009 (Région de Koulikoro) (ֆր.) — INSTAT.
- ↑ «Region de Koulikoro» (PDF) (ֆրանսերեն). Instat. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Koulikoro» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Mali: largest cities and towns and statistics of their population
- ↑ «Verein für Städtepartnerschaft und Zusammenarbeit Bous e.V.» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուլիկորո» հոդվածին։ |
|