Կոռնելիս Վրեսվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կորնելիս Վրեսվիկից)
Կոռնելիս Վրեսվիկ
Ծնվել էօգոստոսի 8, 1937(1937-08-08)[1]
Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն[2]
Մահացել էնոյեմբերի 12, 1987(1987-11-12)[1] (50 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանKatarina kyrkogård[3]
Ժանրերժողովրդական երաժշտություն և բլյուզ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասան, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և կիթառահար
ԼեյբլMetronome? և Philips Records
ԱմուսինIngalill Rehnberg?, Bim Warne? և Anita Strandell?
Պարգևներ
Կայքcornelis.se
Ստորագրություն
Ստորագրություն
 Cornelis Vreeswijk Վիքիպահեստում

Կոռնելիս Վրեսվիկ (հոլ.՝ Cornelis Vreeswijk, օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1], Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - նոյեմբերի 12, 1987(1987-11-12)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), հեղինակային երգի շվեդ կատարող, բանաստեղծ, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռնելիսը ծնվել է Նիդերլանդների Էյմյոդեն քաղաքում։ 1949 թվականին՝ 12 տարեկանում, նա իր ծնողների հետ ուղևորվել է Շվեդիա։ Ստացել է բարձրագույն կրթություն Սոցիալական համալսարանում։ Իր երաժշտական կարիեռան սկսել է ուսանողական երեկոներին ելույթներ ունենալով։

1964 թվականին թողարկվել է Վրեսվիկի առաջին ալբոմը՝ «Ballader och oförskämdheter», որն ուսանողների շրջանում մեծ հայտնիություն է ստացել։ Հումորային երգերը՝ «Brevet från kolonien» (Նամակ բանտից) և «Hönan Agda» (Ագդա հավիկը) հասարակության ամենասիրելի երգերն էին։ Կառավարության և խորհրդարանի հասցեին ազատ արտահայտվելը արգելք հանդիսացան, որպեսզի Կորնելիս Վրեսվիկի երգերը հնչեն ռադիոյով։

Վրեսվիկը մասնակցել է այնպիսի մյուզիքլների շվեդական տարբերակների ստեղծմանը, ինչպիսիք են «Հիսուս Քրիստոսը՝ սուպեր աստղ», «Ջութակահարը տանիքին»։

Վրեսվիկի գրական գործունեությունը նույնպես ժողովրդական ճանաչում է ձեռք բերել։ Նա իրենից հետո թողել է բանաստեղծությունների մի քանի հատորյակ։

Կոռնելիս Վրեսվիկի անվան հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Վրեսվիկի սկավառակների վաճառքից ստացված գումարը հսկայական էր, Կորնելիսը մինչև իր մահը՝ 50 տարեկան հասակը շատ համեստ է ապրել։ Նրա մահից հետո ընկերներն ու բարեկամները հիմնել են նրա անունով հիմնադրամ, որը շվեդ հայտնի կատարողներին տրամադրում է 250 հազար կրոն։

Կոռնելիս Վրեսվիկի սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 — Ballader och oförskämdheter
  • 1965 — Visor och oförskämdheter
  • 1965 — Ballader och Grimascher
  • 1966 — Grimascher och telegram
  • 1968 — Tio vackra visor och personliga Persson
  • 1969 — Cornelis sjunger Taube
  • 1970 — Poem, ballader och lite blues
  • 1971 — Spring mot Ulla, spring! Cornelis sjunger Bellman
  • 1972 — Cornelis live!
  • 1972 — Visor, svarta och röda
  • 1973 — Istället för vykort
  • 1973 — Linnéas fina visor
  • 1974 — Getinghonung
  • 1976 — Narrgnistor och transkriptioner
  • 1977 — Movitz! Movitz!
  • 1978 — Cornelis sjunger Victor Jara
  • 1978 — Narrgnistor 2, En halv böj blues och andra ballader
  • 1978 — Felicias svenska suite
  • 1979 — Vildhallon
  • 1979 — Cornelis — Live. Montmartre-Köpenhamn Vol 1
  • 1979 — Cornelis — Live. Montmartre-Köpenhamn Vol 2
  • 1979 — Cornelis — Live. Montmartre-Köpenhamn
  • 1979 — Jazz incorporated
  • 1980 — Bananer — bland annat
  • 1980 — En spjutkastares visor
  • 1981 — «Alla har vi varit små» Cornelis sjunger Povel/1
  • 1981 — «The gräsänkling blues» Cornelis sjunger Povel/2
  • 1981 — Turistens klagan
  • 1981 — Hommager och Pamfletter
  • 1981 — Cornelis sjunger Povel
  • 1985 — Cornelis Bästa
  • 1985 — Mannen som älskade träd
  • 1986 — I elfte timmen
  • 1987 — Till Fatumeh, rapport från de osaligas ängder

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիս Վրեսվիկ» հոդվածին։