Կորին Տելյադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորին Տելյադո
իսպ.՝ María del Socorro Tellado López
Corin Tellado cropped2.jpg
Ծննդյան անունիսպ.՝ María del Socorro Tellado López
Ծնվել էապրիլի 25, 1927(1927-04-25)
ԾննդավայրViavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Վախճանվել էապրիլի 11, 2009(2009-04-11)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրԽիխոն, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Գրական անունCorín Tellado, Ada Miller և Ada Miller Leswy
Մասնագիտությունգրող և վիպասան
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերսիրավեպ, էրոտիկ վեպ, մանկական վեպ, վեպ և պատմվածք
Պարգևներ
Կայքcorintellado.com
Commons-logo.svg Corín Tellado Վիքիպահեստում

Կորին Տելյադո (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես (իսպ.՝ Corín Tellado, María del Socorro Tellado López, ապրիլի 25, 1927(1927-04-25), Viavélez, Valdepares, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - ապրիլի 11, 2009(2009-04-11)[1], Խիխոն, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը Սերվանտեսից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի։ Մարիան մանկությունից անհագ կարդացել է Դյումայի և Բալզակի ստեղծագործությունները։ 1945 թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները։ 1946 թվականին «Bruguera » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ» (այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագիր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մոտ 100 էջանոց մեկ փոքր վեպ։ 1964 թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ։ 1966 թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները։

Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով։ Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր։ 1994 թվականին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Մահացել է 2009 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող Խիխոն քաղաքում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հիմնական ժանրը սիրավեպն է՝ սիրային-քնարական պատմություններ։ Բացի դրանից՝ կեղծանուններով (Ադա Միլեր և այլն) հրատարակել է մի քանի տասնյակ էրոտիկ վեպեր։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին Կորին Տելյադոյի գրքերի սրբագրիչը որոշ ժամանակ եղել է Գիլերմո Կաբրերա Ինֆանտեն։ Ավելի ուշ նա Տելյադոյին անվանել է անմեղ պորնոգրաֆ և խոստովանել, որ նրա վեպերի ընթերցումը մեծապես ազդել է գրող դառնալու իր որոշման վրա. Տելյադոյի գրքերի մասին էսսեն ընդգրկվել է Կաբրերա Ինֆանտեի ժողովածուում (1975 թվական)։ Իսպանացի նշանավոր գրաքննադատ և սոցիոլոգ Անդրես Ամորասի գիրքը՝ «Վարդագույն վեպի սոցիոլոգիան» (1968 թվական), ստեղծվել է Տելյադոյի 10 ամենահայտնի ստեղծագործությունների վերլուծության հիման վրա։ Նրա գրքերը՝ որպես ընդհանուր ռոմանտիզմի խորհրդանիշ և դարաշրջանի յուրօրինակ նշան, հիշատակվում են Մարկեսի, Վարգաս Լյոսայի, Մ. Պուիգի գործերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amorós A. Sociología de una novela rosa. Madrid: Taurus, 1968
  • González García M.T. Corín Tellado: medio siglo de novela de amor, 1946—1996. Oviedo: Pentalfa Ediciones, 1998
  • Carmona González A. Corín Tellado: el erotismo rosa. Madrid: Espasa Calpe, 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]