Կորեական ալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորեական ալիք[1] կամ Հալու (կորեերեն՝ 한류, չինարեն՝ 韓流, ռոմ.՝ Hallyu), հասկացություն, որը վերաբերում է ժամանակակից Հարավային Կորեայի մշակույթի տարածմանը ամբողջ աշխարհում։ Տերմինը ստեղծվել է Չինաստանում 1990-ականների կեսերին։ Այն հայտնի է դարձել պեկինյան լրագրողների կողմից, որոնք զարմացած էին երկրում հարավկորեական ժամանցի արդյունաբերության արագ աճից[2]։ «Կորեական ալիքը» մեծ եկամուտ է բերում Հարավային Կորեայի բյուջեին[3][4]։ Այն շարունակում է իր դիրքերն ամրապնդել Ասիայում և գրավում է Օվկիանիան, Հյուսիսային ու Լատինական Ամերիկան, Եվրոպան և Մերձավոր Արևելքը։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Չինաստանում, Թայվանում, Վիետնամում, Հոնկոնգում և այլ ասիական երկրներում կորեական ալիքի հանրաճանաչության մասին լուրեր էին պտտվում[5]։ Կորեական հեռուստասերիալները սկսեցին տարածվել Ասիայում, հայտնի դառնալով Ճապոնիայում, Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում[1][2], իսկ հետագայում նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[6][7]։

Փոփ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական փոփ երաժշտությունը կամ Քեյ փոփը դարձան հալուի անբաժան մասը[4][8]։ Կորեական փոփ երաժշտությանն են վերագրվում առանձնահատուկ գեղեցկությունն ու անհատականությունը, ինչպես նաև բազմակողմանիությունը[9][10]։ Վերջին տարիներին կորեական ժամանցի ընկերությունները սկսեցին ՅուԹյուբը ընդունել որպես կորեական մշակույթի միջազգային տարածման հիմնական գործոնը[7]։ Ըստ կորեացի միաջազգային արտիստների մարքեթինգով զբաղվող սեուլյան գործակալություններից մեկի նախագահ Բեռնի Չոյի, զվարճանքի ընկերությունները ագրեսիվորեն փորձում են համացանցի միջոցով միջազգային շուկա մտնել[11]։

Կորեական ալիքի այլ ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալու հասկացությունն իր մեջ ներառում է նաև կորեական մշակույթի այլ ասպեկտների տարածումը, ինչպիսիք են ազգային խոհանոցը, հագուստը, տեսախաղերը և լեզուն[1][2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այլ մեդիա արդյունաբերության աճող շարժիչ ուժեր, այնպես էլ կորեական փոփ մշակույթը ևս հարձակման է ենթարկվել արագորեն տարածված երկրներում, ինչպես օրինակ Ճապոնիայում, Չինաստանում և Թայվանում։ Հակակորեական տրամադրությունները գալիս են պատմական թշնամանքից և էթնիկ ազգայնականությունից։ 2005 թվականի հուլիսի 26-ին Ճապոնիայում կոմիքսների գիրք է թողարկվել «Ատելությունը կորեական ալիքի հանդեպ» (չինարեն՝ マンガ 嫌韓流) վերնագրով, որը Amazon.com-ի ճապոնական բաժնում համար մեկ բեսթսելլեր է դարձել։ Ճապոնացի դերասան Սոսուկէ Տակաոկան իր թվիթթերյան էջում բացահայտ արտահայտել է իր հակակրանքը կորեական ալիքի նկատմամբ, որը օգոստոսի 8-ին սկիզբ դրեց առցանց շարժմանը՝ բոյկոտելու կորեական հեռարձակումը ճապոնական հեռուստատեսությամբ[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Farrar, Lara (2010 թ․ դեկտեմբերի 31). «'Korean Wave' of pop culture sweeps across Asia». CNN. Turner Broadcasting System, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 Faiola, Anthony (2006 թ․ օգոստոսի 31). «Japanese Women Catch the 'Korean Wave'». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  3. Kim, Sue-young (2008 թ․ մայիսի 5). «Korean Wave 'Hallyu' Abroad Waning». The Korea Times. The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 Heo, Jeong-yun (2011 թ․ փետրվարի 25). «Contents Industry Shows Strong Growth with Exports of US$3.8 Billion». etnews.co.kr. Electronic Times Internet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. Kim, Myun Mee Korean Dramas in Taiwan: With an Emphasis on the Localization Process(անգլ.) // Korea Journal : journal. — 2005.
  6. «Korean 'Wave' reaches Nottingham». Nottingham Trent University. Nottingham Trent University. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  7. 7,0 7,1 Yoon, Ja-young (2011 թ․ փետրվարի 8). «YouTube taking 'hallyu' on international ride». The Korea Times. The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  8. Pravattiyagul, Onsiri (2011 թ․ մարտի 16). «K-pop mega gig demands stamina». Bangkok Post. The Post Publishing. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  9. Nakagawa, Ulara (2011 թ․ մարտի 1). «K-Pop Versus J-Pop». The Diplomat. The Diplomat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  10. Oh, Jean (2011 թ․ մարտի 2). «Western artists, producers turn to K-pop». The Korea Herald. Herald Media Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  11. Yoon, Lina (2010 թ․ օգոստոսի 26). «Korean Pop, with Online Help, Goes Global». Time. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  12. «Talk of the Town: Anti-Korean Wave? | Soompi». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.