Կոստանդին Աբովյան
Կոստանդին Աբովյան | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | 1958 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1896) |
Մասնագիտություն | ուսուցիչ և թարգմանիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կոստանդին Աբովյան (1880, Երևան, Հայաստան - 1958), հայ թարգմանիչ, մանկավարժ։
Խաչատուր Աբովյանի թոռը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստանդին Աբովյանը ծնվել է 1880 թվականին Երևանում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որը 1896 թվականին ավարտելով՝ մեկնել է Գերմանիա, սովորել Լայպցիգի, Ենայի համալսարաններում։ Կովկաս վերադառնալով՝ մինչև 1919 թվականը, որպես գերմաներենի ուսուցիչ, աշխատել է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցում։ 1926 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Օտար լեզուների ինստիտուտում որպես գերմաներենի դասախոս։
Մեծ է եղել Կոստանդինի դերը պապի գերմաներեն ձեռագրերի վերծանման և թարգմանության գործում։ Մեծապես նպաստել է Խաչատուր Աբովյանի արխիվի պահպանմանն ու հարստացմանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 16