Կոսովոյի Հանրապետության խորհրդարան
Կոսովոյի Հանրապետության խորհրդարան | |
---|---|
6-րդ գումարման ազգային ժողով | |
![]() | |
Տեսակ | |
Տեսակ | միապալատ խորհրդարան և legislative building? |
Պատմություն | |
Հիմնադրված | փետրվարի 17, 2008 |
Ղեկավարում | |
Նախագահ | Կադրի Վեսելի[1], PDK սկսած 2017 թվականի սեպտեմբերի 7 |
Խորհրդարանական առաջնորդներ | Ջավիթ Հալիթի Աիդա Դյորգութի Կուջթիմ Շալա Սլավկո Սիմիչ Մուֆերա Սրբիցա - Շինիկ |
Կազմը | |
Նստատեղեր | 120 |
![]() | |
Ընտրություններ | |
ընտրակարգ | Կուսակցական բաց ցուցակ |
ընտրակարգ | Կառավարություն (62)
Ընդդիմություն (58)
|
վերջին ընտրություններ | 2017 թվականի հունիսի 11 |
Հանդիպումների վայր | |
![]() | |
kuvendikosoves.org(ալբ.)(սերբ.)(անգլ.) |
Կոսովոյի Հանրապետության խորհրդարան (ալբ․՝ Kuvendi i Republikës së Kosovës; սերբ.՝ Скупштина Републике Косово), ի սկզբանե հաստատվել է Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր առաքելության կողմից 2001 թվականին[2] «ժամանակավոր, ժողովրդավարական ինքնավարություն» տրամադրելու համար։
2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի ժողովրդի ներկայացուցիչները[3] հայտարարեցին, որ Կոսովոն Սերբիայից անկախ է և դրանից հետո ընդունեցին Սահմանադրություն, որն ուժի մեջ է մտել 2008 թվականի հունիսի 15-ին։
Կոսովոյի Հանրապետության խորհրդարանը կարգավորվում է Կոսովոյի Սահմանադրությամբ և ունի 120 անդամ. դրանցից 100-ը ուղղակիորեն քվեարկվում են խորհրդարանում, մնացածը սահմանվում են հետևյալ կերպ.
- 10 տեղ սերբ ներկայացուցիչների համար։
- 4 տեղ գնչուների, աշկալիների և եգիպտացիների ներկայացուցիչների համար։
- 3 տեղ բոսնիացիների համար։
- 2 տեղ թուրքերի համար։
- 1 տեղ գորանիների համար[4]
Ալբաներենը մեծամասնության պաշտոնական լեզուն է, սակայն միաժամանակյա մեկնաբանությամբ օգտագործվում են փոքրամասնությունների բոլոր լեզուները՝ սերբերեն, թուրքերեն և բոսնիերեն։
Հանձնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյի Հանրապետության խորհրդարանն ունի 19 հանձնաժողով.
- Բյուջետային հանձնաժողով
- Ֆինանսների և էկոնոմիկայի հանձնաժողով
- Կրթության, գիտության և տեխնոլոգիայի հանձնաժողով
- Առողջապահության հանձնաժողով
- Աշխատանքի և սոցիալական բարեկեցության հանձնաժողով
- Հանրային ծառայությունների հանձնաժողով
- Արտաքին գործերի հանձնաժողով
- Դատական, օրենսդրական և սահմանադրական շրջանակների հարցերի հանձնաժողով
- Անհայտ կորածների հանձնաժողով՝ համեմատաբար եզակի հանձնաժողով է, որը զբաղվում է Կոսովոյի պատերազմի հետևանքով մեծ թվով անհայտ կորածների և ռազմագերիների հարցով։
- ԶԼՄ-ների եհանձնաժողով
- Համայնքների իրավունքների և շահերի հանձնաժողով
- Առևտրի և արդյունաբերության հանձնաժողով
- Մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողով
- Շրջակա միջավայրի և տարածքային պլանավորման հանձնաժողով
- Տրանսպորտի և կապի հանձնաժողով
- Գյուղատնտեսության, անտառտնտեսության և գյուղի զարգացման հանձնաժողով
- Արտակարգ իրավիճակների նախապատրաստման հանձնաժողով
- Հանրային բողոքների և պահանջների հանձնաժողով
- Հանրային բողոքների և պահանջների հանձնաժողով
Ընտրական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցություն | Քվեներ | % | Տեղեր | Գաղափարախոսություն |
---|---|---|---|---|
PANA կոալիցիա | 245,646 | 33.74 | 41 / 120 |
Տնտեսական լիբերալիզմ, Ալբանական ազգայնականություն |
Ինքնորոշում | 200,138 | 27.49 | 32 / 120 |
Սոցիալ դեմոկրատիա, Ալբանական ազգայնականություն, Քաղաքացիական ազգայնականություն, Ուղիղ ժողովրդավարություն, Էգալիտարիզմ, Կոսովո-ալբանյան միավորում |
LA կոալիցիա | 185,892 | 25.53 | 27 / 120 |
Սոցիալական պահպանողականություն, Տնտեսական լիբերալիզմ, Ալբանական ազգայնականություն |
Սերբական ցուցակ | 44,578 | 6.12 | 9 / 120 |
Սերբական ազգայնականություն, Փոքրամասնությունների քաղաքական կուսակցություններ |
Փոքրամասնություններ | 31,666 | 4.36 | 11 / 120 |
Փոքրամասնությունների քաղաքական կուսակցություններ |
Աղբյուր. KQZ, KQZ, KQZ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "[1] Արխիվացված 2017-09-10 Wayback Machine"
- ↑ "Constitutional Framework for Provisional Self-Government Արխիվացված 2016-03-03 Wayback Machine"
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ "[2]"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական վեբկայք (անգլերեն)
- Constitutional Framework