Քաղաքացիական ազգայնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաղաքացիական ազգայնականություն, նաև հայտնի է որպես զարգացած ազգայնականություն, ազատության, հանդուրժողականության, հավասարության և անհատական իրավունքներին համատեղելի ազգայնականության ոչ քսենոֆոբ տեսակին հավատող քաղաքական փիլիսոփաների կողմից սահմանված ազգայնականության տեսակ[1][2]: Հաճախ վաղ քաղաքացիական ազգայնական են համարվում Էռնեստ Ռենան[3] և Ջոն Ստյուարտ Միլը[4][5]: Քաղաքացիական ազգայնականները հաճախ պաշտպանում են ազգային ինքնության արժեքը, պնդելով, որ փոխադարձ, ինքնավար[6] կյանք վարելու համար անհատները ունեն ազգային ինքնության կարիք, ինչպես նաև ժողովրդավար քաղաքական գործիչները ճիշտ աշխատելու համար նույնպես ունեն ազգային ինքնության կարիք[7]:

Կոնցեպտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ազգությունը՝ քաղաքացիական ինքնությունն է, հիմնված ժողովրդավարական երկրում ընդհանուր քաղաքացիության վրա: Այդպիսով, "քաղաքացիական ազգությունը" չի սահմանվում նրա լեզվով կամ մշակույթով, այլ նրա քաղաքական ինստիտուտներով և պրոգրեսիվ սկզբունքներով, որոնք իրեն քաղաքացիները պարտավորվում են պահպանել: Քաղաքացիական ազգության անդամակցությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են այդ արժեքները[8]:

Տեսականորեն, քաղաքացիական ազգությունը կամ քաղաքացիական պետությունը չպտեք է առաջխաղացնի որևէ մշակույթ մեկ այլի հանդեպ: Գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը պնդում էր, որ զարգացած երկիր ներգաղթածները կարիք ունեն ոչ թե տեղական մշակույթին ձուլմանը, այլ պետք է միայն ընդունեն տվյալ երկրի Սահմանադրությունը[8]:

Համեմատությունը էթնիկ ազգայնականության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ազգայնականությունը տարբերվում է էթնիկ ազգայնականությունից: Մայքլ Իգնատիեֆը դիտարկում է հետևյալ տարբերությունը ազգայնականության նշված երկու տեսակի միջև[9]:

Քաղաքացիական ազգայնականություն էթնիկ ազգայնականություն
Ազգը սահմանվում է ընդհանուր օրենսդրությամբ կամ ընդհանուր Սահմանադրությամբ Ազգը սահամնվում է ընդհանուր արմատներով կամ անցյալով
Կարելի է ընտրել անդամակցությունը տվյալ ազգին իմիգրացիայի միջոցով Անդամակցությունը ազգին ժառանգական է
Կառավարությունը պլյուրալիստական ժողովրդավարություն Կառավարությունում ազգային մեծամասնությունն է ընդունում բոլոր օրենքները
Անհատներն են ստեղծում իրենց ազգը Ազգն է ստեղծում անհատին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tournier-Sol Karine (2015)։ «Reworking the Eurosceptic and Conservative Traditions into a Populist Narrative: UKIP's Winning Formula?»։ Journal of Common Market Studies 53 (1): 140–56։ doi:10.1111/jcms.12208 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Auer Stefan (2004)։ Liberal Nationalism in Central Europe։ Routledge։ էջ 5։ ISBN 1134378602։ Վերցված է 13 May 2017 
  2. Tamir, Yael. 1993. Liberal Nationalism. Princeton University Press. 0-691-07893-9[Հղում աղբյուրներին]; Will Kymlicka. 1995. Multicultural Citizenship. Oxford University Press. 0-19-827949-3[Հղում աղբյուրներին]; David Miller. 1995. On Nationality. Oxford University Press. 0-19-828047-5.
  3. Renan, Ernest. 1882. "Qu'est-ce qu'une nation?"
  4. Mill, John Stuart. 1861. Considerations on Representative Government.
  5. «On Liberty and Utilitarianism»։ Goodreads։ Վերցված է 2016-06-28 
  6. Kymlicka, Will. 1995. Multicultural Citizenship. Oxford University Press. 0-19-827949-3. For criticism, see: Patten, Alan. 1999. "The Autonomy Argument for Liberal Nationalism." Nations and Nationalism. 5(1): 1-17.
  7. Miller, David. 1995. On Nationality. Oxford University Press. 0-19-828047-5. For criticism, see: Abizadeh, Arash. 2002. "Does Liberal Democracy Presuppose a Cultural Nation? Four Arguments." American Political Science Review 96 (3): 495-509; Abizadeh, Arash. 2004. "Liberal Nationalist versus Postnational Social Integration." Nations and Nationalism 10(3): 231-250.
  8. 8,0 8,1 ANNA STILZ։ «Civic Nationalism and Language Policy»։ Philosophy & Public Affairs 37 (3): 257 
  9. «Civic Nationalism & Ethnic Nationalism» 
Տես՝ when in Rome, do as the Romans do Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս