Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ում (2015)
Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ում («ՖԻՖԱ-գեյթ») , խոշորագույն կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ի պատմության մեջ[1]։ Սկսվել է 2015 թվականի մայիսին, երբ Շվեյցարիայի կառավարության հրահանգով ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին կոռուպցիոն հանցանք կատարելու մեջ[2]։ Ձերբակալությունները տեղի ունեցան ՖԻՖԱ-ի 65-րդ համագումարից 2 օր առաջ, որտեղ պետք է տեղի ունենար ՖԻՖԱ-ի նախագահական նոր ընտրություններ։ Տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառով, վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը 2015 թվականի հունիսի 2-ին հրաժարական ներկայացրեց և հեռացավ[3][4][5]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով արբիտրաժային պալատը 90 օրով հեռացրեց Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին իրենց պաշտոններից[6]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖԻՖԱ-ում առկա կոռուպցիոն խնդիրների մասին խոսվում էր դեռևս այս դեպքերից բավականին շուտ, բայց քանի որ ապացույցներ չկային հետաքննություն չէր սկսվում[7]։ Կոռուպցիոն ռիսկերի մասին սկսեց խոսվել հատկապես 2010 թվականից հետո, երբ կասկածի տակ դրվեց 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունների արդյունքները։ Հատկապես խնդրահարույց էր 2022 թվականի ընտրված երկիրը՝ Կատարը։ Կատարի ընտրության դեմ հանդես եկավ ՖԻՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովը՝ պատճառաբանելով տապը և շատ բարձր ջերմաստիճանը հատկապես հունիս-հուլիս ամիսներին։ Սակայն այս հանձնաժողովի հորդորները արդյունք չունեցան, և Կատարի թեկնածությունը հաղթեց։ Վերջինս էլ իր հերթին առաջ բերեց ընտրության կեղծ լինելու տեսակետը։ Տեղեկատվության արտահոսքի և Sunday Times պարբերականի հետաքննությունը ապացուցեցին կատարցի Մոհամեդ բին Համամի ոչ օրինական վարքագիծը։ Նա 2002-2011 թվականներին զբաղեցրել է Ասիական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Բին Համամը գնել էր աֆրիկյան երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ձայները, որի վրա ըստ որոշ աղբյուրների ծախսել էր 5 մլն դոլլար[7]։ Պաշտոնական հետաքննությունը, որը իրականացրեց ՖԻՖԱ-ն, որևիցե արդյունք չտվեց։ Անցկացման վայրի նոր ընտրության հետ կապված առաջարկները կտրականապես մերժվեցին, իսկ առաջարկողները համարվեցին ռասիստներ և անհաջողակներ[7]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձերբակալություններ և հետախուզումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայսիս 27-ին Ցյուրիխում՝ ՖԻՖԱ-ի հերթական համագումարից 2 օր առաջ, շվեյցարական ոստիկանույունը ՀԴԲ-ի աջակցությամբ ձերբակալեց ասոցացիայի 7 բարձրաստիճան պաշտոնյաների։ Ձերբակալվածների թվում էին ՖԻՖԱ-ի փոխնախագահ և գործադիր կոմիտեի անդամ Ջեֆրի Ուեբը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ղեկավար Ֆիգերեդո Էուհենիոն (ՈՒրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿՈՄՆԵԲՈԼ-ի նախկին նախագահ), Կոստա-Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Լին, ՖԻՖԱ-զարգացման բաժնի ղեկավար Խուլիո Ռոչան, Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Էսկիվարը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Մարիա Մարինը և ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախկին նախագահ Նիկոլաս Լեոսը։ Միաժամանակ ԱՄՆ-ի ոստիկանությունը հետախուզում իրականացրեց Մայամիում տեղակայված ԿՈՆԿԱԿԱՖ-ի գրասենյակում[8]։
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հայտարարեց, որ մեղադրյալների ցանկը շուտով կընդլայնվի[9]։
ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը լսելուց հետո, շվեյցարական հետաքննությունների բյուրոն հայտարարեց, որ սկսում է առանձին հետաքննոթյուն 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված։ Մասնավորապես թիրախում էին հայտնվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվում էին պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։ Շվեյցարական իշխանությունները սառեցրեցին ՖԻՖԱ-ի որոշ պաշտոնյաների բանկային հաշիվները, ինչպես նաև պահանջեցին ներկայացնել իրենց ֆինանսական վիճակի մասին բոլոր փաստաթղթերը[9][10]։ Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բրիտանական գործակալությունը (Serious Fraud Office) սկսեց հետաքննություն այն բանկերի նկատմամբ, որոնց հետ գործարքներ էին կատարել ՖԻՖԱ-ի աշխատակիցները[9]։
Մեղադրանքի բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրակացությունը պարունակում է մի շարք մեղադրանքներ, այդ թվում խմբակային հանցավոր վարք (անգլ.՝ Racketeering ), փողերի լվացում և բազում այլ հանցանքներ, որոնք տեղի էին ունեցել վերջին 24 տարիների ընթացքում ։
Կոռուպցիոն սկանդալի հետ էր կապված հատկապես 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման հետ կապված ընտրությունները, ինչպես նաև այդ խաղերի հեռարձակման իրավունքը և վերոնշյալ առաջնությունների ժամանակ գովազդային հոլովակների ցուցադրումը[9]։ Եզրակացությունը պարունակում մի շարք փաստեր ոչ միայն 2018 և 2022 թվականների կեղծված ընտրություննրի վերաբերյալ, այլև կային մի շարք ապացույցներ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը նույնպես ընտրությունը հաղթել է կեղծ միջոցների կիրառմամբ[11]։
Մեղադրանք առաջադրվեց ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում էին Ջեֆրի Ուեբը և Ջեկ Ուորները։ Վերոնշյալ անձինք ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին և ներկայիս նախագահներն էին[12]։ Մեղադրական եզրակացությունը ներառում էր գրեթե 150 մլն դոլար կաշառք ստանալու և տալու առաջարկ։
ԱՄՆ-ի արդարադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան արդարադատությունը հետաքննում և բացահայտում է հանցագործություններ ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում, այլ նաև այն հանցանքները, որոնք որևիցե ձևով կապված են ամերիկյան բանկերի, բանկային համակարգի և դոլարի հետ։ Այսպիսի գործերը քննվում են ամերիկյան դատական համակարգի կողմից․ մեղադրյալներին տանում են ԱՄՆ և ըստ ԱՄՆ-ի օրենսդրության դատապարտում իրենց կատարած հանցանքի համար[9]։
ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը նույնպես բացառություն չէր։ Նախագահ Բլատերը բնակվում էր Նյու-Յորքում։ Բլատերը, ինչպես նաև հանցանքի մեջ կասկածվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր տեսակի հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ-ի տարածքում և ավելի քան 30 ամերիկյան բանկերի միջոցով կատարել էին դրամական փոխանցումներ[9]։
ԿՀՎ-ն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և ԱՄՆ-ի հարկային վարչությունը մոտ 3 տարի հետաքննում էին ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ կապված բոլոր մանրամասները։ 2015 թվականի մայիսի 20-ին Բրուքլինի Մեծ Ժյուրին հաստատեցին մեղադրական վճիռը՝ կազմված 47 կետից[12]։
Միջազգային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական երկրների զգալի մասը դրական արձագանքեց այն փաստին , որ ՖԻՖԱ-ում իրականացվում են լուրջ հետաքննություններ, քանի որ նրանք համոզված էին, որ ՖԻՖԱ-ն արդեն վաղուց կոռումպացված կառույց է և կարիք ունի բարեփոխումների ու կադրային փոփոխությունների։ Սրա հետ մեկտեղ Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիների նախագահները 2015 թվականի մայիսի 29-ին կողմ քվեարկեցին Զեպ Բլատերի թեկնածությանը[9][13]։
Բլատերի ակտիվ համախոհներից էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, որը ջերմ շնորհավորանք ուղղեց իր պաշտոնում վերընտրված Բլատերին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշում էր, որ «պրոֆեսիանալիզմի բարձր մակարդակը և մեծ հեղինակությունը կօգնի էլ ավելի տարածել ՖԻՖԱ-ի ազդեցության ոլորտը, ինչպես նաև նոր երկրներում զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները»[14]։ Պուտինը նաև այն համոզմանն էր, որ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը հիմնակականում միտված է նրան, որ ԱՄՆ-ն մեծացնի իր ազդեցությունը այլ երկրների վրա, ինչպես նաև թույլ չտալ Բլատերին վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում[14]։
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նույնպես հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ և նշեց, որ Բլատերի վերընտրման դեպքում ՈւԵՖԱ-ն կբոյկոտի աշխարհի առաջնությունը և չի մասնակցի[14]։ ԱՆգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Դևիդ Հիլլը հրաժարվեց զբաղեցնել բավականին բարձր պաշտոն ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեում․ այսպիսիով ցույց էր տալիս իր բողոքը Բլատերի վերընտրման կապակցությամբ[13]։
Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մոտ կես մլն դոլար էր փոխանցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ֆոնդին, նույնպես հայտնվեց կասկածի տակ։ Վարկածներից մեկի համաձայն այս գումարը գողացել էր ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները[15]։
Հետագա ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 2-ին իր պաշտոնում վերընտրված ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է իր պաշտոնից կապված ՖԻՖԱ-ի շուրջ առաջացած կոռուպցիոն սկանդալի և աղմուկի հետ[3][4]։
Եթե բացահայտվեն սկանդալի հետ կապված նոր հանգամանքներ, նորից ընտրություններ պիտի անցկացվեին 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններ ընդունող երկրների հետ կապված[16][17]։
Դեպքերի զարգացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվական սեպտեմբերի 17․ Պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք առաջադրվեց ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, որը հետացվեց իր պաշտոնից։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Վալկեն մեղադրվում է տոմսերը իրական գնից բավականին թանկ վաճառելու մեջ, որից ստացել է մեծ գումարներ[18]։
- 2015 թվական սեպտեմբերի 24․ Շվեյցարիայի արդարադատությունը և ոստիկանությունը մեղադրանք առաջարկեցին Զեպ Բլատերին։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման և ՖԻՖԱ-ին պատկանող միջոցները սեփական նախասիրություններով վատնելու մեջ[19]։
- 2015 թվականի հոկտեմբերի 3․ ՖԻՖԱ-ի խոշորագույն հովանավորներ Coca-Cola-ն, McDonald's-ը, Visa-ն և Budweiser-ը պահանջեցին Բլատերի անհապաղ հրաժարականը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից[20]։
- 2015թվական հոկտեմբերի 8․ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը իրենց զբաղեցրած պաշտոններից 90 օրով հեռացրեց Միշել Պլատինիին և Զեպ Բլատերին[6]։
- Նոյեմբերի 3․ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Մարիա Մարինը, որը նախօրոք ձերբակալվել էր ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ կապված, Շվեյցարիայից տեղափոխվեց ԱՄՆ[21]։
- Դեկտեմբերի 2․ Ամերիկյան իշխանությունների խնդրանքով Շվեյցարական իշխանությունները ձերբակալեցին Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների , ինչպես նաև Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Ալֆրեդո Խավիտին և Հարավային Ամերիկայի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Նապոուտ Խուան Անխելին, որոնք հանդիսանում էին ՖԻՖԱ-ի փոխնախագահներ[22]։
- Դեկտեմբերի 3․ Ձերբակալվեցին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշերան և ներկայիս նախագահ Մարկո Պոլո դել Ներոն[23]։
- Դեկտեմբերի 21․ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի իրականացրած հետազոտության արդյունքում Միշել Պլատինին և Զեպ Բլատերը 8 տարով զրկվում էին մասնակցել որևէ ֆուտբոլային գործողության ամբողջ աշխարհում։ Որոշումը ուժի մեջ մտավ ակտը հրապարակելու պահից։ Բացի այդ նրանք տուգանվեցին․ Բլատտերը՝ $40,000, Պլատինին՝ $80,000։ Նրանցից և ոչ մեկը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը և պատրաստվում են դիմել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Президент ФИФА Блаттер уходит в отставку после скандала и переизбрания // НТВ.Ru
- ↑ «Почему аресты случились перед выборами президента? 5 вопросов о ФИФА-гейте — Тексты — Советский Спорт». sovsport.ru. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «Йозеф Блаттер покидает пост президента ФИФА», BBC Russian, 2 июня 2015 г.
- ↑ 4,0 4,1 «Вячеслав Колосков: «Уход Блаттера может быть связан с новыми фактами в расследовании скандала»». Eurosport 2. 02/06/2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «СМИ: Йозеф Блаттер ушел с поста президента ФИФА по совету юристов». ТАСС. 3 июня. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 6,0 6,1 Блаттер и Платини отстранены от своих должностей на три месяца
- ↑ 7,0 7,1 7,2 «Corruption in football. At last, a challenge to the impunity of FIFA», The Economist, May 30th 2015
- ↑ Matthew, Jennie (2015 թ․ մայիսի 27). US prosecutors allege 'World Cup' of soccer fraud. AFP. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «How America is pursuing FIFA», The Economist, 1 June 2015
- ↑ BBC: «Скандал в ФИФА: Блаттер призывает к единству»
- ↑ «Sepp Blatter’s FIFA:The man who wouldn’t give up» The Economist, May 30th 2015
- ↑ 12,0 12,1 «В чем состоят американские обвинения чиновникам ФИФА?», BBC, 28 мая 2015
- ↑ 13,0 13,1 Corruption in football: Untangling FIFA’s mysteries // The Economist, 2 June, 2015
- ↑ 14,0 14,1 14,2 Путин поздравил Блаттера с переизбранием на пост президента ФИФА
- ↑ «Австралия обвинила экс-вице-президента ФИФА в присвоении $500 тысяч». LifeNews. 29 мая 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «В Швейцарии возбуждено уголовное дело по выбору мест проведения ЧМ-2018 и ЧМ-2022». Интерфакс. 27 мая 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «ФИФА: Россия и Катар могут потерять право на чемпионаты - BBC Русская служба». bbc.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Генсек ФИФА Жером Вальке отстранен от работы»
- ↑ «В Швейцарии завели дело на главу ФИФА Блаттера»
- ↑ «Coca-Cola и McDonald’s призвали к немедленной отставке Блаттера», BBC, 3.10.2015
- ↑ «Fifa crisis: Brazil's Jose Maria Marin extradited over bribery», BBC, 4.11.2015
- ↑ Двое чиновников ФИФА арестованы по выдвинутому США обвинению во взятке, РИА Новости, 2.12.2015
- ↑ В Цюрихе задержали двух высокопоставленных чиновников FIFA, Коммерсантъ, 3.12.2015
- ↑ «Fifa: Sepp Blatter and Michel Platini get eight-year bans», BBC Sport, 21 December 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- US indictment — текст обвинения.