Կոռնելիա Հոլոշի
Կոռնելիա Հոլոշի | |
---|---|
Ի ծնե անուն | հունգ.՝ Korbuly Kornélia |
Ծնվել է | ապրիլի 13, 1827[1] Gherteniș, Berzovia, Caraș-Severin County, Ռումինիա |
Երկիր | Հունգարիա |
Մահացել է | փետրվարի 10, 1890[1] (62 տարեկան) Dombegyház, Mezőkovácsháza District, Բեքեշ, Հունգարիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | József Lonovics? |
Kornélia Hollósy Վիքիպահեստում |
Կոռնելիա Հոլոշի (հունգ.՝ Hollósy Kornélia, ապրիլի 13, 1827[1], Gherteniș, Berzovia, Caraș-Severin County, Ռումինիա - փետրվարի 10, 1890[1], Dombegyház, Mezőkovácsháza District, Բեքեշ, Հունգարիա), հունգարահայ երգչուհի (մեցցո սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոռնելիա Հոլոշին ծնվել է 1827 թվականին Սամոշույվարում։ Կատարելագործվել է Իտալիայում, արժանացել կոմպոզիտոր Գ. Դոնիցետտիի դրվատանքին։ Եղել է Բուդապեշտի օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի (Մելինդա՝ Ֆ. Էրկելի «Բանկ բան», 1861) և նշանավոր կամերային երգչուհի։ Ժամանակի հունգարական ազգային օպերաների և թատրոնի կատարողական արվեստների գեղարվեստական մակարդակի բարձրացումը պայմանավորվել է նաև Հոլոշիի արվեստով։ Հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Բուխարեստում, Վարշավայում, Փարիզում և այլուր։ Մերժել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ջ. Մեյերբերի՝ Փարիզի «Գրանդ օպերա»-ում երգելու հրավերը՝ մնալով Բուդապեշտի օպերային թատրոնում։ Նրան բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆ. Լիստը, Գ. Դոնիցետտին։ Հոլոշիին անվանել են «Հունգարիայի սոխակ»։ Բեմը թողել է 1865 թվականին։
Կոռնելիա Հոլոշին մահացել է 1890 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրուտեան Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |