Կոնֆետտի
Կոնֆետտի[1][2] (իտալ.՝ confetti), գունագեղ, սովորաբար փոքր չափսերի թղթե կլորակներ, տոների, հիմնականում՝ պարահանդեսների, դիմակահանդեսների, ծննդյան տարեդարձների, հարսանեկան արարողությունների անքակտելի ատրիբուտը: Տոնակատարությունների մասնակիցները կոնֆետտին միմյանց վրա են լցնում, կամ այն թափվում է վերևից:
Ստուգաբանություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջացել է իտալական konfetto կոնֆետի մեծ քանակությունից: Ծագում է հռոմեական ավանդույթից՝ դիմակահանդեսի ժամանակ մասնակիցները միմյանց վրա էին նետում փոքր կոնֆետներ: Ավելի ուշ կոնֆետի փոխարեն սկսեցին կիրառել դրանց փոխարինիչները՝ գունավոր թղթերը[3]:
Իտալիայում «կոնֆետտի» բառն ի սկզբանե նշանակում էր շաքարից պատրաստված ցանկացած տեսակի մանր արտադրանքներ (շաքարապատ նուշ, ընկույզ և այլն), որոնք դիմակահանդեսների և տոնակատարությունների ժամանակ բնակչությունը նետում էր պատուհաններից, պատշգամբներից, ավելի ուշ կոնֆետտին՝ գիպսե գնդիկների տեսքով, էլի նույն նպատակով կիրառվեց[4]: Իտալիայի քաղաքների մեծ մասում գիպսե գնդիկների նետումն արգելվում էր ոստիկանության կողմից[5]:
1884 թվականին՝ հանդիպման ժամանակ, փարիզյան «Կազինո դե Պարի» սրճարանի տերը հյուրերի վրա շաղ տվեց կավճե գնդիկներ. դա «կավճե» կոնֆետտիի կիառման առաջին փաստացի արձանագրումն էր: Գունավոր թղթից պատրաստված կոնֆետտիի գյուտարարը նույնպես այս սրճարանի սեփականատերն է:
Այժմ կոնֆետտին առավելապես իրենից ներկայացնում է թղթե կլորակներ, որոնք պարահանդեսների և դիմակահանդեսների ժամանակ մարդիկ շաղ են տալիս միմյանց վրա: Գոյություն ունեն պնևմատիկ ճայթուկներ, օձերիզներ կամ կոնֆետտիներ, որոնք դուրս են թռչում պայթյունով՝ ճայթուկի կորպուսում առաջացած գազի հաշվին:
Բազմաթիվ մշակույթներում գոյություն ուներ և այժմ էլ գոյություն ունի բարեմաղթանքների հնչեցմամբ և բրնձով, ցորենով, կոնֆետներով, թղթադրմաներով, ծաղիկներով երիտասարդներին օծելու ավանդույթը[6][7]: Ռուսական հարսանեկան ծիսակարգի համաձայն՝ երիտասարդներին օծում էին հմուլահատիկներով և ցորենով[8]: Այժմ մի շարք երկրներում բրինձ շաղ տալու արգելք է ներդրվում, ինչը գրավում է փետրավորների ուշադրությունը: 2005 թվականին՝ այն բանից հետո, երբ Ասիայում համաճարակ բռնկվեց, Հոնկոնգում արգելվեց աղավնիների լրացրասնումը՝ դրանով կանխարգելելով համաճարակի հնարավոր տարածումը[9]:
Այսօր ցորենի և թղթե կոնֆետտիի փոխարեն արարողությունների ժամանակ հաճախ կիրառում են նրբաթիթեղից կամ մետաղազօծ պոլիպրոպիլենից պատրաստված սիրտիկներ, աստղիկներ, կլորակներ, շերտաձողեր, ինչպես նաև մանր օճառապղպջակներ, բնական կամ սառեցված ծաղիկների[10] թերթիկներ:
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարերի սահմանագծում կոնֆետտին կտրվում էր ծխախոտաթղթի մեքենայակն կտրման տարբերակով՝ փոքրիկ կլորակների տեսքով[5]:
Մեր օրերում կոնֆետտին հիմնականում ստանում են որպես թղթային արդյունաբերության ծակոտման մնացորդ: Կոնֆետտիի հատուկ տեսակներ, օրինակ՝ կոնֆետտիից ստացվող անձրևը, որն օդում մնում է 10 անգամ ավելի շատ, քան սովորական թղթային կոնֆետտին, արտադրվում են մետաքսե թղթից կամ բարակ լուսանկարչական ժապավենից:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Русский орфографический словарь / В. В. Лопатин. — Российская академия наук. Институт русского языка имени В. В. Виноградова. — М.: Азбуковник, 1999.
- ↑ Русское словесное ударение / М.В. Зарва. — М.: ЭНАС, 2001.
- ↑ Большой толковый словарь русского языка / С. А. Кузнецов. — СПб.: Норинт, 1998.
- ↑ Большая Советская энциклопедия / А. М. Прохоров. — 3-е. — М.: Советская энциклопедия, 1969—1978. — 630 000 экз.
- ↑ 5,0 5,1 Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона. — СПб., 1890—1907.
- ↑ Ученые записки НИИ прикладной культурологии. — Кемеровский гос. университет культуры и искусств, 2007. — С. 40. — 574 с.
- ↑ С. Ф. Татауров, Институт истории и археологии (Российская академия наук Уральское отделение) Интеграция археологических и этнографических исследований: сборник научных трудов. — Изд. Омск. педагогич. ун-та, 2002. — 276 с.
- ↑ Изабелла Шангина Русская свадьба. История и традиция. — Азбука-Аттикус, 2017. — С. 10. — 480 с. — (Новый культурный код). — ISBN 978-5-389-05157-7
- ↑ Голубь раздора // Собеседник. — 2014. — № 21.
- ↑ «Лепестки, монетки, конфетти: чем нынче осыпают молодожёнов» (ru-RU)։ yesyes.ua։ Վերցված է 2018-11-20
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնֆետտի կատեգորիայում։ |