Կոնստանտին Կեդրով
Կոնստանտին Կեդրով | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 12, 1942[1][2] |
| Ծննդավայր | Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | ապրիլի 16, 2025[3] (82 տարեկան) |
| Գրական անուն | Челищев |
| Մասնագիտություն | փիլիսոփա, գրական քննադատ, բանաստեղծ, գրող և գրականագետ |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
| Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
| Ժանրեր | պոեզիա և փիլիսոփայություն |
| Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
| Պարգևներ | |
Կոնստանտին Կեդրով (ռուս.՝ Константи́н Алекса́ндрович Ке́дров, նոյեմբերի 12, 1942[1][2], Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2025[3]), ռուս բանաստեղծ, գրական քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։
1960 թվականից ապրել է Մոսկվայում։ Սովորել է Կազանի համալսարանում, ավարտել պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1968 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նրա շուրջ ձևավորվում է ուսանող բանաստեղծների մի խումբ, ովքեր հետաքրքրված էին ռուսական բանաստեղծության զարգացման նորարարական գծով։ 1983 թվականին Կեդրովը նրանց պոեզիայի ընդհանուր սկզբունքը ձևակերպել է որպես մետամետաֆոր։
1989 թվականին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում լույս է տեսել Կեդրովի «Բանաստեղծական տիեզերք» մենագրությունը, որտեղ մետամետաֆորի կոնցեպցիայի մեկնությանը զուգահեռ նա զարգացրել է փիլիսոփայական մետակոդի գաղափարը, որպես կենդանի և անօրգանական տիեզերքի միասնական կոդ-ծածկագիր։
1996 թվականին Կեդրովը փիլիսոփայության ինստիտուտում դոկտորական ատենախոսություն է պաշտպանում «Էթիկա-մարդաբանական սկզբունքը մշակույթում» թեմայով։
2000 թվականի մարտի 21-ին Կ. Կեդրովի նախաձեռնությամբ առաջին անգամ Ռուսաստանում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում)։ Հրատարակել է շուրջ երկու տասնյակ գրքեր[4]։
Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է 2025 թվականի ապրիլի 16-ին՝ 82 տարեկանում[5]։
Կոնստանտին Կեդրովը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թափանցիկ շղարշով թռչում եմ հանց թիթեռ...»; «Գաուդիի և հեռաստանի միջև ընկած բացատներով...»; Թիթեռի նվագարանը; Սպինոզայի ադամանդը; Աստծո հիերոգլիֆը; Աէրոդար; «Չվող թռչունը...»; Կալվինը; Թիթեռի Աստվածաշունչը; «Աղոթքը դա նավ է...»; Մաժինոյի գիծը; Հարավի Քերովբեն; Ծովի թանաքամանը; Դեկարտի հողմերը; Հրաշասարյակ։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 139-153։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Կեդրով» հոդվածին։ |
| ||||||||
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրիլի 16 մահեր
- 2025 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Մոսկվայի գրողների միության անդամներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ