Կոնստանտին Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստանտին Լազարև
Константин Лазарев
1903-1979
ԾննդավայրԹիֆլիս
Մահվան վայրՄեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ
ՊարգևներԼենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա

Լազարև Կոնստանտին Արկադիի (մարտի 20, 1903(1903-03-20)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 29, 1979(1979-01-29)[1], Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։ Կոստանդին Լազարևը 1920 թվականին կամավոր մտել է 11-րդ կարմիր բանակի շարքերը։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի ռազմահաղորդակցությունների դպրոցը (1926), Մ. Ֆրունգեի անվան ռազմական ակադեմիան (1941), Վորոշիլովի անվան ռազմակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1950)։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելէ որպես Արևմտյան ռազմաճակատի 21-րդ առանձին երկաթուղային բրիգադի շտաբի պետ, 226-րդ առանձին կուրսանտական հրաձգային բրիգադի հրամանատար 278-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Հետպատերազմական տարիներին (1945-1956) ծառայել է Հեռավոր արևելյան և Միջին ասիական ռազմական շրջաններում 1956-1959 թվականին եղել է Լենինգրադի Սուվորովյան զինվորական ուսումնարանի պետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14213
  2. (unspecified title)