Կոստանդին Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնստանդին Հակոբյանից)
Jump to navigation Jump to search
Կոստանդին Հակոբյան
հայ․՝ Կոնստանտին Հարությունի Հակոբյան
Կոստանդին Հակոբյան.png
Ծնվել էմարտի 14, 1901(1901-03-14)
ԾննդավայրՎարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 16, 1974(1974-03-16) (73 տարեկանում)
Մահվան վայրՕրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունընտրասերիչ
ԱշխատավայրOrenburg State Agrarian University
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան ԽՍՀՄ պետական մրցանակ ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ ԺՏՆՑ արծաթե մեդալ և ԺՏՆՑ բրոնզե մեդալ

Կոստանդին[1] Հարությունի Հակոբյան (մարտի 14, 1901(1901-03-14), Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1974(1974-03-16), Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույծ, սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։

1937-1958 թվականներին եղել է Օրենբուրգի մսակաթնատու տավարաբուծության ԳՀԻ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ, 1958 թվականից՝ Օրենբուրգի գյուղատնտեսական ինստիտուտի տավարաբուծության ամբիոնի վարիչ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները նվիրված են ԽՍՀՄ-ում մսատու տավարաբուծության զարգացման հարցերին։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար 1950 թվականին Հակոբյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։

Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, ԺՏՆՑ արծաթե և բրոնզե մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71 CC-BY-SA-icon-80x15.png