Կոնկորդիայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնկորդիայի տաճար
տեսակհին հունական տաճար, տաճար, ավերակներ և հնագիտական հուշարձան
նյութկրաքար
քաղաքAcragas?[1] և Ագրիջենդո
մասն էValle dei Templi?
 Temple of Concordia (Agrigento) Վիքիպահեստում

Կոնկորդիայի տաճար (իտալ.՝ Tempio della Concordia), հնագույն հունական տաճար, որը գտնվում է Տաճարների հովտում՝ (Valle dei Templi) Ագրիջենտոյում, (հունարեն՝ Akragas), Սիցիլիայի հարավային ափին, Իտալիայում։ Սա ամենամեծ և լավ պահպանված Դորիական տաճարն է Սիցիլիայում և ամենալավ պահպանված հունական տաճարներից մեկն ընդհանրապես, հատկապես Դորիական օրդերի[2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է մ.թ.ա. 440–430 թվականներին[4][5][6]։ Լավ պահպանված վեց և տասներեք սյուներով պերիպտերը (չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) կանգնած է չորս աստիճանից բաղկացած պատվանդանի վրա (չափերը 39.42 մ × 16.92 մ (129.3 ֆտ × 55.5 ֆուտ), և բարձրությունը 8.93 մ (29.3 ֆուտ))[3][5][6]։ Սելլան կամ տաճարի ներքին մասը չափվում է 28.36 մ × 9.4 մ (93.0 ft × 30.8 ֆուտ). Սյունաշարերն ունեն 6 մետր (20 ֆուտ) բարձրություն և քանդակված են քսան կանելյուրներով և ներդաշնակ էնտասիսներով (աստիճանաբար նեղանում են սյունաշարերի վերևի մասում և ընդլայնվում են միջնամասում)[7]:Այն կառուցված է մոտակայքում գտնվող Յունոնայի տաճարի նման՝ ամուր հիմքի վրա, որը նախագծված է հաղթահարելու ժայռոտ տեղանքի անահավասարությունը։ Այն պայնամանականորեն անվանվել է Կոնկորդիայի՝ հռոմեական ներդաշնակության աստվածուհի անունով, քանի որ Հռոմեական դարաշրջանի լատինատառ արձանագրություն էր հայտնաբերվել մոտակայքում, որը կապված չէ դրա հե[3]։

Եթե 4-րդ և 5-րդ դարերում տաճարը դեռ օգտագործվելիս լիներ է, այն փակված կլիներ հեթանոսների հալածանքների ժամանակ ուշ շրջանի Հռոմեական կայսրությունում։ Տաճարը փոխակերպվեց քրիստոնեական բազիլիկայի 6-րդ դարում, և նվիրվեց Պետրոս ու Պողոսը առաքյալններին Սուրբ Գրեգորիո Դելլե Ռապեի՝ Ագրիջենտոյի եպիսկոպոսի կողմից և այդպիսով ազատվեց հեթանոսական պաշտամունքի վայրերի ոչնչացումից[7]։ Սյունաշարերի միջև ընկած տարածությունը լցվեց պատերով՝ փոխելով դասական հունական ձևը։ Սելլայի՝ հիմնական սենկյակի, որտեղ կանգնեցվում էր պաշտամունքի արձանը վաղ շրջանում, և օփիստոդոմոսի՝ հարակից սենյակի, միջև եղած բաժանումը ոչնչացցվեց, և սելլայի պատերը մասնատվեցին մի քանի կամարների անվակունդի երկայնքով։ 1785 թվականի վերականգնման ժամանակ քրիստոնեական վերակառուցումները վերացվեցին։ Ըստ մեկ այլ աղբյուրի, Տորրեմուզայի արքայզնը տեղափոխեց զւհասեղանը մակ այլ վայր և սկսեց դասական շենքի վերականգնումը 1788 թվականին:Ըստ 2007 թվականի հոդվածի հեղինակների, «սա ամենալավ պահպանված Դորիական տաճարն է բացառությամբ Պարթենոնի»[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barone, P. M.; Graziano, F.; Pettinelli, E.; Corradini, R. Ginanni (2007). «Ground-penetrating radar investigations into the construction techniques of the Concordia Temple (Agrigento, Sicily, Italy)». Archaeological Prospection. 14 (1): 47–59.
  • Standish, Frank Hall (1837). The shores of the Mediterranean. Edward Lumley. էջեր 132–133.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Egan, James (1981 թ․ ապրիլի 19). «Sicily in spring: a flowering isle wreathed in antiquity». The New York Times. «...the Temple of Concordia, the most massive and best-preserved Doric temple in Sicily.»
  3. 3,0 3,1 3,2 Bäbler, Balbina (2013). "Acragas". In Wilson, Nigel. Encyclopedia of Ancient Greece. Routledge. p. 8. ISBN 9781136788000.
  4. 4,0 4,1 Bennett, Michael J.; Paul, Aaron J.; Iozzo, Mario (2002). Magna Graecia: Greek Art from South Italy and Sicily. Hudson Hills. pp. 43–46. ISBN 9780940717718.
  5. 5,0 5,1 5,2 De Angelis, Franco (2016). Archaic and Classical Greek Sicily: A Social and Economic History. Oxford University Press. p. 115. ISBN 9780195170474.
  6. 6,0 6,1 "la Valle dei Templi di Agrigento" (PDF). regione.sicilia.it. Regione Siciliana. p. 21. Archived from the original (PDF) on 19 July 2016.
  7. 7,0 7,1 "Il Tempio della Concordia". comune.agrigento.it (in Italian). Comune di Agrigento.
  8. Barone et al. 2007, p. 49.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկորդիայի տաճար» հոդվածին։