Կոմունիստ (շաբաթաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)
Կոմունիստ
Տեսակհանդես
ԽմբագիրՎահան Տերյան
1936 թվականի Սահմանադրությամբ ԽՍՀՄ-ի դրոշը

Կոմունիստ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ազգությունների գործերի ժողովրդական «Կոմունիստ» (Բաքու) թերթի գլխագիրը, կոմիսարիատին կից Հայկական գործերի կոմիսարիատի մարմին։

Լույս է տեսել 1918 թվականին (9 համար), Մոսկվայում։ Խմբագիրն էր Վահան Տերյանը։ Շաբաթաթերթը հրապարակել է խորհրդային պետության առաջին դեկրետներն ու որոշումները, կարևոր դեր կատարել լենինյան գաղափարները աշխատավորությանը ծանոթացնելու գործում։ Տպագրել է Վլադիմիր Իլյիչ Լենինի «Մարգարեական խոսքեր» և «Զեկուցում գործարանային կոմիտեների Մոսկվայի նահանգային կոնֆերենցիայում» (հուլիսի 23, 1918 թվական) գործերը, լուրեր Անդրկովկասի և միջազգային իրադարձությունների մասին, մամուլի տեսություններ, ֆելիետոններ։

Աշխատակցել են Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Նադեժդա Կրուպսկայան, Վառլամ Ավանեսովը, Արտաշես Մկոյանը, Ասքանազ Մռավյանը, Հայկ Բժշկյանը (Գայ) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png