Կոմունիստ (թերթ, Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)
Կոմունիստ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Գլխավոր խմբագիր | Վահան Տերյան |
Կոմունիստ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ազգությունների գործերի ժողովրդական «Կոմունիստ» (Բաքու) թերթի գլխագիրը, կոմիսարիատին կից Հայկական գործերի կոմիսարիատի մարմին։
Լույս է տեսել 1918 թվականին (9 համար), Մոսկվայում։ Խմբագիրն էր Վահան Տերյանը։ Շաբաթաթերթը հրապարակել է Խորհրդային Միության առաջին դեկրետներն ու որոշումները, զբաղվել լենինյան գաղափարները աշխատավորության շրջանում քարոզելով։ Տպագրել է Վլադիմիր Լենինի «Մարգարեական խոսքեր» և «Զեկուցում գործարանային կոմիտեների Մոսկվայի նահանգային կոնֆերենցիայում» (հուլիսի 23, 1918 թվական) գործերը, լուրեր Հարավային Կովկասի և միջազգային իրադարձությունների մասին, մամուլի տեսություններ, ֆելիետոններ։
Աշխատակցել են Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Նադեժդա Կրուպսկայան, Վառլամ Ավանեսովը, Արտաշես Մկոյանը, Ասքանազ Մռավյանը, Հայկ Բժշկյանը (Գայ) և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 554)։ |