Կոմիտասի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Կոմիտասի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլեոստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մեծ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ 2015 թվականի նոյեմբերի 6-ին[1]։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ, պետերբուրգցիներ[2]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիտե հուշարձանի բարձրությունը 3,3 մետր է, պատվանդանը՝ 1,7 մետր։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]