Լևոն Բեյբության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Բեյբության
Ծնվել էհունվարի 5, 1954(1954-01-05) (70 տարեկան)
ԾննդավայրԷջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973), Հայկական պետական մանկավարժական համալսարան (1974) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1985)
ՈւսուցիչՂուկաս Չուբարյան
Ստեղծագործություն(ներ)Կոմիտասի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լևոն Համբարձումի Բեյբության (հունվարի 5, 1954(1954-01-05), Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Բեյբությանը ծնվել է Էջմիածնի շրջանում 1954 թվականին։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1973-1974 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1974-1977 թվականներին եղել է Ղուկաս Չուբարյանի աշակերտը։ 1977 թվականից ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում։ 1985 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետը՝ Վ. Ռիբալկոյի դասարան։ 1987 թվականից Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի հրավիրյալ դասախոս է, 2000 թվականից քանդակագործության ամբիոնի դոցենտ։ 1985 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է[1]։

Աշխատանքները գտնվում են Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության ցուցահանդեսային ֆոնդում, Սանկտ Պետերբուրգի պատմության պետական թանգարանում, ՌԽՖՍՀ ֆոնդերում, Ռուսաստանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականից մասնակցում է քաղաքային, միջազգային ցուցահանդեսների ու սիմպոզիումների։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 Սանկտ Պետերբուրգի Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
  • 1995, 1997 Կազինո, Կոնտի
  • 1998 Սանկտ Պետերբուրգի Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի թանգարան, ընտանեկան ցուցահանդես
  • 2006 Կրթության զարգացման բարեգործական հիմնադրամ, Մոսկվա
  • 2009 «Լույս, ձև, զգացմունք»

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 Հայ նկարիչների ցուցահանդես, Սպայի տուն, Սանկտ Պետերբուրգ
  • 1994 Հայ նկարիչների ցուցահանդես՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, Սանկտ Պետերբուրգի Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
  • 1994 Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչներ, Կռունկ պատկերասրահ
  • 1996 Սանկտ Պետերբուրգ-Երևան-Փարիզ մշակութային կամուրջ
  • 1997 Ցուցահանդես Սանկտ Պետերբուրգի հայկական Սուրբ Հարություն եկեղեցում
  • 1997 «Սեր և էրոտիկա», Սանկտ Պետերբուրգ
  • 2003 Ցուցահանդես՝ նվիրված Ժամանակակից արվեստի թանգարանի 10-ամյակին, Սանկտ Պետերբուրգ
  • 2004 Քանդակային ցուցահանդես Նևսկի պողոտայում, Սանկտ Պետերբուրգ
  • 2005 Սանկտ Պետերբուրգի պատմության և կրոնի պետական թանգարան
  • 2005 «Մեր տունը», Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն
  • 2006 Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչների ցուցահանդես
  • 2007 Ժամանակակից արվեստի հավաքածու, «Մանեժ»
  • 2008 «Պետերբուրգյան համախտանիշ» ներկայացման ցուցահանդես
  • 2010 Հայ համայնքի 300-ամյակին նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչների ու քանդակագործների ցուցահանդես

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թ.- Պանֆիլովյան մրցանակ խորհրդային միության հերոս Պանֆիլովի կիսանդրու համար
  • 1988 թ.- ՌԽՖՍՀ սիմպոզիումի 2-րդ մրցանակ
  • 1998 թ.- Քարե քանդակների միջազգային սիմպոզիումի դիպլոմ, Ֆինլանդիա
  • 2002 թ.- Սառցե քանդակների միջազգային փառատոնի մասնակցության շնորհակալագիր
  • 2003 թ.- Դիպլոմ «Էրոտիկայի դարաշրջան», Եվրասիա ցուցահանդեսային կենտրոն
  • 2004 թ.- «Վարպետի կոչում», արվեստի միջազգային փառատոն
  • 2005 թ.- «Հուշարձան զինվորին» ստեղծագործական մրցույթի 1-ին կարգի դիպլոմ
  • 2010 թ.- ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր
  • 2010 թ.- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
  • 2016 թ.- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бейбутян Лёва
  2. Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը
  3. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.