Կոմիտասի կիսանդրի (Փարիզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() | |
![]() | |
Տեսակ | Կիսանդրի |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Վիլժուիֆ |
Շինության ձև | Կիսանդրի |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Կոմիտասի կիսանդրի, կիսանդրի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մեծանուն երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու Կոմիտասի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզի Պոլ Գիրո հիվանդանոցի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։ Հենց այդ հոգեբուժարանում է մահացել Կոմիտասը։
Քանդակի հեղինակն է ծագումով հայաստանցի, այժմ Շավիլում ապրող և ստեղծագործող Արշավիր Եղիազարյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև մոտ 500 այլ հյուրեր[1]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսանդրին պատրաստված է բրոնզից, պատվանդանը՝ գրանիտից։
Պատվանդան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվանդանին ֆրանսերեն փորագրված է.
Սկզբում ֆրանսիական իշխանությունները դեմ են եղել տեքստի նման տարբերակին, սակայն հետագայում քաղաքական հեղինակությունները համարձակվել են ընդունելու ցեղասպանության հղմամբ այս տեքստը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմիտասի մահարձան
- Կոմիտասի հուշարձան (Երևան)
- Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
- Կոմիտասի հուշարձան (Դեթրոյթ)
- Կոմիտասի հուշարձան (Վաղարշապատ)
- Կոմիտասի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
- Կոմիտասի կիսանդրի (Քվեբեկ)