Կոմիտասի կիսանդրի (Քվեբեկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Կոմիտասի հուշարձան
Komitas Quebec.JPG
Կոմիտասի կիսանդրին Քվեբեկում
Գտնվում էԿանադա Քվեբեկ
Կառուցվել է2008, հուլիսի 6
Շինության ձևըԿիսանդրի
Կառուցել էՔանդակագործ` Սամվել Ղազարյան
Ներկա վիճակըԿանգուն

Կոմիտասի կիսանդրի, հայ մեծանուն երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան Կանադայի Քվեբեկ քաղաքի «Բանաստեղծների զբոսայգում»` Քվեբեկի Ազգային Ժողովի հարևանությամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Հայ Դատի Մոնրեալի կենտրոնական գրասենյակը Քվեբեկի քաղաքապետարանին է նվիրել Կոմիտաս վարդապետի բրոնզաձույլ կիսանդրին, որի բացման արարողությունը տեղի է ունեցել 2008 թվականի հուլիսի 6-ին: Կիսանդրու բացման արարողությանը ներկա են գտնվել Քվեբեկի փոխքաղաքապետ Ժակ-Ժոլի Կյոռը, հայ համայնքի և Կանադայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ[1]: Կիսանդրին տեղադրվել է Քվեբեկի 400-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում[2][3]:

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]