Կոլումբա Դոմինգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլումբա Դոմինգես
Columba Domínguez homenaje 2013.png
Ծնվել էմարտի 4, 1929(1929-03-04)[1][2]
ԾննդավայրԳուայմաս, Guaymas Municipality, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էօգոստոսի 13, 2014(2014-08-13)[1][2] (85 տարեկանում)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, երգչուհի և նկարչուհի
Ամուսին(ներ)Էմիլիո Ֆերնանդես
Համատեղ ապրող(ներ)Էմիլիո Ֆերնանդես

Կոլումբա Դոմինգես (իսպ.՝ Columba Dominquez Adalid, մարտի 4, 1929(1929-03-04)[1][2], Գուայմաս, Guaymas Municipality, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 13, 2014(2014-08-13)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի դերասանուհի, երգչուհի և նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մարտի 4-ին Գուայմասում: Վաղ մանկության տարիներին հանդիպել է հայտնի մեքսիկացի ռեժիսոր Էմիլիո Ֆերնանդեսի հետ, և նա առաջարկել է դերասանուհուն նկարահանվել, այսպես էլ նա դարձել է մեքսիկական կինեմատոգրաֆի Ոսկե դարի դերասանուհի[4]: 1949 թվականին խաղացել է «Գյուղական աղջիկը» ֆիլմում, որը ներկայացվում է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում և 1950 թվականին հայտնի է դառնում ամբողջ աշխարհում: Կոլումբիա Դոմինգեսը գիտեր մի քանի լեզուներ, դրանով էլ նա մեծ շանսեր ուներ Մեքսիկայի սահմաններից դուրս նկարահանվելու համար: 1950 թվականին նա ուղևորվեց Իտալիա, Էդերի ֆիլմում առաջատար դեր կատարելու համար: Նույն տարում Մեքսիկայում նկարահանվում է Մեկ օր կյանքից ֆիլմում, որը իր հայրենիքում աննկատ մնաց, իսկ նախկին Հարավսլավիայում ունեցավ շլացուցիչ հաջողություն: 1961 թվականին ձայնագրեց իր երգերը և հրապարակեց ժողովածու ձայնասկավառակի վրա, 2012 թվականին նրա ժողովածուն վերահրատարակվեց MP3 թվային տարբերակով[5]: 1960-ական թվականներին Կոլումբա Դոմինգեսը սկսեց կորցնել համաշխարհային ճանաչումը, այնուհետև հեռուստանովելներում նկարահանվելով, նորից սկսեց համաշխարհային մասսայականություն վայելել: Արտիստուհու իսկական փառքը եկավ 1979 թվականին, երբ նա նկարահանվեց մեքսիկական պաշտամունքային «Հարուստներն էլ են լաց լինում» հեռուստասերիալում, Մարիայի դերում, բայց շուտով արտիստների համաստեղության հետ միասին աղմկոտ վիճաբանություն սարքեց պրոդյուսեր Վալենտին Պիմշտեյնի հետ, որն էլ որոշեց ազատել կռվարարներին և փոխարինել դերասաններին: Մարիայի դերի համար հրավիրվեց Մարիկրուզ Նախերան, որը չարժանացավ այն մասսայականությանը, ինչ իր նախորդը: 1987 թվականին անցավ թոշակի, բայց նկարահանվեց 2014 թվականին «Ռամոնա» կարճամետրաժ կինոնկարում:

1987 թվականից կինեմատոգրաֆում մասնակցությունն ավարտելուց հետո Կոլումբիա Դոմինգեսը յուրացրեց նոր ժանրեր, պարեր, դաշնամուր նվագել, սուսերամարտ և ձիավարություն: Նա սկսեց ստեղծել նկարներ և նույնիսկ Եվրոպայում անցկացվեց նրա աշխատանքների ցուցահանդեսը: Իր ողջ կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 56 ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Մահացել է 2014 թվականի օգոստոսի 13-ին Մեխիկոյի հիվանդանոցում, թոքերի բորբոքման[6] հետևանքով առաջացած սրտամկանի ինֆարկտից: Թաղված է Պանթեոն գերեզմանոցում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Televisa հեռուստաընկերության սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թ. - Փոթորիկ - Լորենսա
  • 1973 թ. - Նամակ առանց հասցեի
  • 1979 թ. - Հարուստներն էլ են լաց լինում - Մարիա#1 (փոխ. Լյուդմիլա Ստոյանովա)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական կինեմատոգրաֆի Ոսկե դարի ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1946 թ. - Պեպիտա Խիմենես - Անդալուզա (անչափահաս) (տիտրերում չի նշված).
  • 1947 թ. - Մարգարիտ
  • 1948 թ. - Ռիո Էսկոնդիդո - Մերսեդիտաս
  • 1948 թ. - Մակլովիա - Սառա
  • 1949 թ. - Գյուղական աղջիկը - Պալոմա
  • 1949 թ. - Չսիրվածը - Ասասիա
  • 1950 թ. - Կյանքի մեկ օրը - Բելեն Մարտի
  • 1952 թ. - Ծովը և դու
  • 1953 թ. - Ռեպորտաժ - Պետրա
  • 1955 թ. - Գետը և մահը - Մերսեդես (գլխավոր դեր)
  • 1955 թ. - Թույլերի ուժը
  • 1957 թ. - Մարմիններ առևանգողը - Լուսիա
Հետագա տարիների ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1961 թ. - Երկաթե եղբայրները - Այրի
  • 1962 թ. - Կարևոր մարդը - Խուանա
  • 1962 թ. - Գյուղակը - Ասունսոն
  • 1962 թ. - Հրաշքների ջուլհակը - Ռեմեդիոս
  • 1963 թ. - Թղթե մարդը - Տան տնօրեն
  • 1963 թ. - Վիրավոր աղավնին
  • 1964 թ. - Գայլը - Մարսելա դե Ֆերնանդես
  • 1965 թ. - Արկածներ երկրի Կենտրոնում - Լաուրա Պոնսե
  • 1972 թ. - Իմ որդի Տիսոկը - Դոնյա Լուպե
  • 2014 թ. - Ռամոնա (կարճամետրաժ) - Ռամոնա (գլխավոր դեր)

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 թ. - Էդերա - Անեսա

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թ. - Հաց, սեր և Անդալուսիա

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Agrasánchez Jr., Rogelio (2001) Bellezas del Cine Mexicano / Beauties of the Mexican Cinema, México, ed. Archivo fílmico Agrasánchez, ISBN 968-5077-11-8.
  • Varios (1999). El Indio Fernández, genio y figura del cine mexicano. En SOMOS. México: Editorial Televisa, S. A. de C.V.
  • Varios (2000). Época de oro del cine mexicano de la A a la Z. En SOMOS. México: Editorial Televisa, S. A. de C.V.
  • Hugo Argüelles, Trilogía rura, Cinco Centenarios Series, Plaza y Valdés, 1994, ISBN 968-856-346-3, 9789688563465.
  • Emilio García Riera, Emilio Fernández, 1904-1986, Volumen 3 de Colección Cineastas de México, BPR Publishers, 1987, ISBN 968-895-016-5, 9789688950166.
  • J. I. García, Paco Rabal: Aquí Un Amigo, EDAF, 2004, ISBN 84-96107-28-0, 9788496107281
  • Marina Moguillansky, Andrea Molfetta y Miguel A. Santagada, Teorías y prácticas audiovisuales, Teseo, ISBN 987-1354-59-2, 9789871354597.
  • Alfredo Espinosa, Arte letal: vida, pasión y milagros de José Alfredo Jiménez, colección: Serie Agora, Instituto Chihuahuense de Cultura, 2003, ISBN 968-6862-64-1, 9789686862645.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 Freebase Data DumpsGoogle.
  4. «Espera Columba Domínguez estreno de Borrar de la memoria»։ mx.globedia.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-02-17 
  5. «Bolero, La Voz Dulce Y Mexicana De Columba Dominguez, Hwo. - U$S 154.70»։ articulo.mercadolibre.com.mx (es-MX)։ Վերցված է 2018-02-17 
  6. «Columba Domínguez murió por neumonía»։ Excélsior (իսպաներեն)։ 2014-08-15։ Վերցված է 2018-02-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]