Կյարա Ապենդինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կյարա Ապենդինո
իտալ.՝ Chiara Appendino
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1984(1984-06-12)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՄոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԿրթությունԲոկոնիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMarco Lavatelli?
Զբաղեցրած պաշտոններcouncillor?, mayor of Turin?[2] և metropolitan mayor of Turin?
Քաղաքական կուսակցությունՀինգ աստղերի շարժում
Կայքchiaraappendino.it
Chiara Appendino Վիքիպահեստում

Կյարա Ապենդինո (իտալ.՝ Chiara Appendino, հունիսի 12, 1984(1984-06-12)[1], Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, 2016 թվականից Թուրինի քաղաքապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյարա Ապենդինոն ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Մոնկալիերում։ Սովորել է Ջոբերտիի անվան թուրինյան դասական վարժարանում, մասնագիտանալով լեզվաբանության մեջ, առաջին կիսամյակը բարձր դասարաններում սովորել է Գերմանիայում: Խոսել է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, մի քիչ էլ իսպաներեն։ Աշխատել է «Juventus S.p.A» ընկերությունում, այնուհետև Միլանում ավարտել է Բոկոնիի համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ևս երկու տարի աշխատել է «Յուվենտուսում», այնուհետև անցել է ընտանեկան ընկերության վարչություն: 2010 թվականին մտել է քաղաքականության՝ զբաղվելով հինգ աստղերի շարժման համար Թուրինի քաղաքային բյուջեի մշակմամբ։ 2011 թվականի մայիսին ընտրվել է կոմունաների խորհուրդ, որտեղ հետագայում դարձել է բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2015 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարել է Թուրինի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին[3]։

Թուրինի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 19-ին ընտրությունների երկրորդ փուլում սենսացիոն հաղթանակ է տարել՝ ձայների 54,56 տոկոս արդյունքով շրջանցելով իր մրցակցից՝ գործող քաղաքապետ և ձախակենտրոն կոալիցիայի թեկնածու՝ իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պյերո Ֆասսինոյի գլխավորությամբ[4]։

2016 թվականի հունիսի 30-ին Ապենդինոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը[5]։

2017 թվականի հունվարի 16-ին Governance Poll 2016 քաղաքական գործիչների ժողովրդականության սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով Կյարա Ապենդինոն հաղթող և «Իտալիայի ամենասիրված քաղաքապետ» է ճանաչվել, նա իր նախորդ ցուցանիշը բարելավել է 7,5 կետով՝ հասնելով 62%-ի հավանության[6]։

2017 թվականի հունիսի 3-ին Թուրինի «Յուվենտուսի» մասնակցությամբ Քարդիֆում կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել։ Հունիսի 29-ին Թուրինի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են միջոցառման կազմակերպման և անվտանգության միջոցառումների համար: Նրանց թվում է եղել նաև Կյարա Ապենդինոն[7]։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Ապենդինոն Թուրինի դատախազության կողմից հետաքննության է ենթարկվել 2016 թվականի քաղաքային բյուջեից 5 մլն եվրոյի անհետացման գործով, որոնք պետք է վճարվեին Ream ընկերությանը, սակայն չի ստացվել (Ream-ի համասեփականատերը Fondazione CRT-ն է, որը 2012 թվականին ստացել է Westinghouse կորպորացիայի նախկին ակտիվների հետգնման նախապատվության իրավունք, որոնց հետ կապված գործողությունների նկատմամբ դատախազությունը հետաքննություն է սկսել մի քանի ամիս առաջ): Կյարա Ապենդինոն պաշտոնական փաստաթղթերում վկայակոչել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ[8]։

2017 թվականի հոկտեմբերի 28-ին Ապենդինոյի վարչակազմի ղեկավար Պաոլո Ջորդանը նոր սկանդալի պատճառով հրաժարական է տվել[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյարայի հայրը՝ Դոմենիկո Ապենդինոն, երեսուն տարի աշխատել է որպես մենեջեր, հանդիսանում է լազերային սարքավորումներ արտադրող Prima Industrie ընկերության փոխնախագահ: Կյարան եկեղեցական ամուսնության մեջ է գտնվում Մարկո Լավատելլիի հետ, որը ոչ մեծ ընտանեկան ընկերության սեփականատեր է, որտեղ նա աշխատել է 2010 թվականից: Հենց ամուսնու ազդեցության տակ է նա աշխատանք գտել «Յուվենտուսում», իսկ 2008 թվականին գրել է կուրսային աշխատանք «Ֆուտբոլային ակումբի արժեքի կառավարում. խաղացողների կազմի գնահատում» (La gestione dei costi di una società di calcio: la valutazione del parco giocatori), չնայած համալսարանում նա մասնագիտացել է միջազգային տնտեսության մեջ։ 2016 թվականի հունվարին ամուսինները Սառա անվամբ դուստր են ունեցել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Chiara_Appendino
  2. http://www.citymayors.com/mayors/italian-mayors.html
  3. «Risultati ballotaggio: è Chiara Appendino nuovo sindaco di Torino» (իտալերեն)։ Torino today։ Վերցված է 2016-06-20 
  4. «Comune di Torino»։ Elezioni comunali 5 giugno 2016 (իտալերեն)։ la Repubblica։ 2016-06-20։ Վերցված է 2016-06-20 
  5. Gabriella Ferrero (2016-06-30)։ «Chiara Appendino si insedia al Comune di Torino. I Fassino boys fanno gli scatoloni: "Tagli allo staff primo atto demagogico"» (իտալերեն)։ Huffington Post։ Վերցված է 2016-07-02 
  6. «Appendino è il sindaco più amato» (իտալերեն)։ ANSA։ 2017-01-16։ Վերցված է 2017-01-17 
  7. Simona Lorenzetti, Andrea Rossi (2017-06-29)։ «Appendino entra nell’inchiesta sulla notte di piazza San Carlo» (իտալերեն)։ la Stampa։ Վերցված է 2017-06-29 
  8. «Torino, Appendino indagata per falso ideologico in atto pubblico. La sindaca: «Pronta a collaborare»» (իտալերեն)։ Corriere della Sera։ 2017-10-17։ Վերցված է 2017-10-17 
  9. Diego Longhin (2017-10-28)։ «Si è dimesso Paolo Giordana, capo di gabinetto di Appendino: aveva fatto togliere la multa a un amico» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2017-10-29 
  10. «Chi è Chiara Appendino, la candidata M5S per la poltrona di sindaco di Torino» (իտալերեն)։ L’Espresso։ 2015-12-07։ Վերցված է 2016-06-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]