Կիևյան Մադոննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիևյան Մադոննա
Պատկեր:Fecioara din Kiev resized.jpg
Նկարիչ Մարինա Սոլոմենիկովա
Տարի 2022 ( 2022 )
Գտնվելու վայրը Մունյանո դի Նապոլի

Կիևյան Մադոննան (ուկրաիներեն՝ Мадонна Київська, կամ Մադոննա մետրոյից), խորհրդանշական պատկեր է կնոջ կողմից, որը կերակրում է երեխային, ով ապաստան է գտել Կիևի մետրոյում, որպեսզի պաշտպանի իրեն 2022 թվականին տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ռմբակոծության ժամանակ։ Համացանցում ժողովրդականություն է ձեռք բերել լրագրող Անդրաշ Ֆոլդեսի արած լուսանկարը։ Այն դարձել է ինչպես հումանիտար ճգնաժամի, այնպես էլ անարդար պատերազմի պատկեր։ Պատկերը ոգեշնչված էր Իտալիայում գտնվող Մունյանո դի Նապոլիի կաթոլիկ եկեղեցում ցուցադրված սրբապատկերով, որը դարձավ դիմադրության և հույսի գեղարվեստական խորհրդանիշ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմական գործողությունների առաջին օրերին 27-ամյա Տատյանա Բլիժնյակի պատկերը, որը կրծքով կերակրում է իր երեք ամսական դստերը՝ Մարիչիկային, ով ապաստան էր գտել Կիևի մետրոպոլիտենի թունելներում՝ ռմբակոծության ժամանակ հարձակումից պաշտպանվելու համար։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Կիև քաղաքը գրավել է հունգարացի լրագրող Անդրաշ Ֆոլդեսի ուշադրությունը, և նա ինքնաբուխ նկարահանել է այն։ Կինը ամուսնու և երեխայի հետ մետրոյում ապաստանել է 2022 թվականի փետրվարի 25-ից։ Թեև նրանց պետք է տարհանեին փետրվարի 26-ին, սակայն մարտական գործողությունների պատճառով նրանք չկարողացան լքել թունելները, որտեղ պատսպարվում էին[2]։ Լուսանկարը վ իրուսային տարածում է ձեռք բերել և այն, նույնիսկ, տարածել է Վատիկանի պաշտոնական կայքը։ Տարածված լուսապատկերը նկատածների թվում էր ուկրաինացի նկարչուհի Մարինա Սոլոմեննիկովան՝ Դնեպրից։ Նա օգտագործել է կնոջ խորհրդանշական կերպարը որպես ոգեշնչում Մարիամ Աստվածածնի դիմանկարի համար, որտեղ նա կերակրում է մանուկ Հիսուսին։ Նկարում ուկրաինուհու գլխազարդն օգտագործվում է որպես Մարիամի շղարշ, իսկ նրա գլուխը պատկերված է մետրոյի քարտեզի դիմաց։ 2020 թվականի մարտի 5-ին նկարիչուհին համացանցում տեղադրեց իր ստեղծած դիմանկարը[3]։

Քահանա Վյաչեսլավ Օկուի խնդրանքով «Մադոննան մետրոյից» դիմանկարի կտավի պատճենն ուղարկվել է Իտալիա՝ պահելու այն վայրում, որտեղ ծառայելու է քահանան։ Սուրբ հինգշաբթի օրը Նեապոլի արքեպիսկոպոսը օծեց նկարը որպես պաշտամունքի առարկա։ Սրբապատկերը ցուցադրվել է «Կիևի Մադոննա» մականունով Հիսուսի Սուրբ սրտի եկեղեցում, որը գտնվում է Մունյանո դի Նապոլի կոմունայում։ Սրբապատկերն օծվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից 2022 թվականի մարտի 25-ին[4]։

Տատյանա Բլիժնյակը հետագայում ապաստան գտավ Լվովում[5]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերը դարձել է և՛ հումանիտար ճգնաժամի, և՛ անարդար պատերազմի նկարազարդում, և՛ ուկրաինացիների հույսի և՛ լուռ դիմադրության խորհրդանիշ։ Դիմանկարը, իր հերթին, դիտարկվում է որպես Հիսուս Նազովրեցու մոր պատկեր, ով ապաստան գտավ Հերովդես I Մեծի վտանգից։ Այսօր համարվում է ժամանակակից Մարիամի խորհրդանիշը, ով պատսպարվում է պատերազմի բռնություններից և, կարծես սրբի նման կերակրում է իր երեխային[6]։ Պատկերը մարդկանց հետաքրքրեցրել է նաև նրանով, որ կարծես աստվածաշնչյան պատմությունը կրկնվի 21-րդ դարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Toma, Mihai. «"Madonna of Kyiv". The picture of a Ukrainian woman breastfeeding her child in a subway shelter, became an icon in a church in Italy». libertatea.ro.
  2. «Madona del Metro la Napoli».
  3. «Ukrainian mother breastfeeding during war becomes Marian icon». Aleteia.
  4. «"Madonna of Kyiv" icon depicted in one of the churches of Naples». risu.ua.
  5. «Our Lady of Kiev: Ukrainian nursing woman becomes a symbol of worship».
  6. Melnyczuk, Askold. «With Madonna in Kyiv». agnionline.bu.edu.