Կիմ Մին Ջե (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիմ Մին Ջե (կորեերեն՝ 김민재;նոյեմբերի 15, 1996(1996-11-15)[1], Թոնգյոնգ, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա

Կիմ Մին Ջե
կորեերեն՝ 김민재
Քաղաքացիությունը  Հարավային Կորեա
Մականուն The Monster[2]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1996(1996-11-15)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Թոնգյոնգ, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

) հարավային կորեացի ֆուտբոլիստ, գերմանական «Բավարիա» ակումբի և Հարավային Կորեայի հավաքականի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմը սկսել է կարիերան կորեական «Գյոնջու» ակումբում։ Նա ակումբում անցկացրել է վեց ամիս, որից հետո տեղափոխվել է Կորեայի Հանրապետության բարձրագույն լիգայի ակումբ՝ Ջեոնբուկ Հյունդայ Մոտորսը։ 2019 թվականի հունվարին չինական «Բեյցին Գոան» ակումբը 3,5 մլն ֆունտ ստեռլինգ է վճարել պաշտպանի տրանսֆերին[3]։

Երկու տարի չինական ակումբում անցկացնելուց հետո Կիմը որոշեց տեղափոխվել եվրոպական ակումբ։ 2021 թվականի ամռանը նա պայմանագիր կնքեց այն ժամանակվա լավագույն թուրքական ակումբներից մեկի՝ «Ֆեներբախչեի» հետ[4]։ Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ հիմնական կենտրոնական պաշտպանը՝ Թուրքիայի Սուպերլիգայում անցկացնելով 30 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։

2022 թվականի հուլիսին տեղափոխվել է իտալական «Նապոլի» ակումբ[5]։ Նա պայմանագիր է ստորագրել հեռացած Կալիդու Կուլիբալիի փոխարեն[6][7]։ 2022 թվականի օգոստոսի 15-ին նա իր նորամուտը նշեց «Նապոլիի» կազմում «Հելլաս Վերոնայի» դեմ խաղում[8]։ 2022 թվականի օգոստոսի 21-ին A Սերիայի երկրորդ տուրի Մոնցայի դեմ խաղում Կիմը խփեց իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[9]։ «Նապոլիի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։

2023 թվականի հուլիսի 18-ին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ[10]։ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում Շտուտգարտի դեմ Բունդեսլիգայի խաղում[11]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Մին Ջեն 2017 թվականից հանդիսանում է Կորեայի Հանրապետության ազգային հավաքականի խաղացող։ Նա պետք է մասնակցեր նաև 2018 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն բաց թողեց մրցաշարը վնասվածքի պատճառով[12]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայի հանրապետություն
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 10 0
2019 18 3
2021 8 0
2022 9 0
2023 2 0
Ընդհանուր 49 3

Ընդհանուր։ խաղեր․ 49 / գոլեր․ 3; հաղթանակներ 26, ոչ-ոքի․ 15, պարտություն․ 8.

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նապոլի»

  • Իտալիայի չեմպիոն 2022/2023

«Ջեոնբուկ Հյունդայ Մոտորսը»

  • Հարավային Կորեայի չեմպիոն (2)։ 2017, 2018
  • Հարավային Կորեայի հավաքական (մինչև 23 տարեկան)
  • Ասիական խաղերի չեմպիոն։ 2018

Հարավային Կորեայի հավաքական

  • Արևելյան Ասիայի չեմպիոն։ 2019

Անհատական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեյ-Լիգայի տարվա լավագույն երիտասարդ խաղացող 1։ 2017[13]
  • Քեյ-Լիգա-1-ի լավագույն խաղացողների տասնյակը (2)։ 2017, 2018[14][15]
  • Ասիայի գավաթի մրցաշարի թիմը. 2019
  • Արևելյան Ասիայի առաջնության լավագույն պաշտպան. 2019
  • Իտալիայի Ա Սերիայի ամսվա լավագույն խաղացող՝ 2022 թվականի սեպտեմբեր[16]
  • Սերիա Ա-ի տարվա պաշտպան՝ 2022/23
  • Սերիա Ա-ի տարվա թիմի անդամ՝ 2022/23[17]
  • Հարավային Կորեայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2023

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://koreajoongangdaily.joins.com/2021/07/17/sports/football/Kim-Minjae-Beijing-Guoan-Tokyo-Olympics/20210717142900411.html — 2021.
  3. «Kim Min-jae: Things to know about the South Korean defender». 90min.com (անգլերեն). 2021 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Min-Jae Kim Fenerbahçemizde». Официальный сайт ФК «Фенербахче» (թուրքերեն). 2021 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Napoli sign Kim Minjae» (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Kim Min-Jae to replace Koulibaly at Napoli». www.besoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  7. ««Наполи» настаивает на скором переходе Ким Мин Джэ из «Фенербахче»». sport-express.ru (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Napoli trounce Verona as Kim Min-jae gets first taste of Serie A». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Дубль Хвичи помог «Наполи» разгромить «Монцу»». sport-express.ru (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Официально: «Бавария» купила у «Наполи» защитника сборной Южной Кореи». sport24.ru (ռուսերեն). 2023 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 20-ին.
  11. «Bayern Munich vs. Stuttgart». www.soccerway.com (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. «Nat'l football coach says defense his major concern at World Cup due to injured players». yna.co.kr (անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  13. 2017 K리그 영플레이어상 시상. Naver.com (կորեերեն). KBS N Sports. 20 ноября 2017. Վերցված է 1 января 2020-ին.
  14. 2017 K리그 클래식 베스트 11 시상. Naver.com (կորեերեն). KBS N Sports. 20 ноября 2017. Վերցված է 1 января 2020-ին.
  15. '특급 골잡이' 말컹, 프로축구 사상 첫 1·2부 MVP 석권. Naver.com (կորեերեն). Yonhap News Agency. 3 декабря 2018. Վերցված է 1 января 2020-ին.
  16. «Min-jae Kim EA Sports Player of the Month for September». Serie A. 30 сентября 2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 30 сентября 2022-ին.
  17. «Gran Galà del Calcio AIC 2023: Osimhen è il Calciatore dell'Anno! Ecco tutti gli altri vincitori» (իտալերեն). AIC. 5 декабря 2023. Վերցված է 5 декабря 2023-ին.