Jump to content

Կերբելուկ մոմատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերբելուկ մոմատերև
Կերբելուկ մոմատերև
Կերբելուկ մոմատերև
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Կերբելուկ (Anthriscus)
Տեսակ Կերբելուկ մոմատերև (A. cerefolium)
Միջազգային անվանում
Anthriscus cerefolium

Կերբելուկ մոմատերև (լատիներեն՝ Anthriscus cerefolium), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքից ճյուղավոր ցողունով և առանցքային բարակ արմատով միամյա ոստայնածածկ խոտաբույս է։ Կրկնակի կամ եռակի փետրաձև բաժանված նուրբ տերևները աճում են 20-60 սմ բարձրությամբ ցողունի վրա։ 3-5 ճառագայթաձև հովանոցներում հավաքված են սպիտակ, հակաձվաձև պսակաթերթիկներով մանր ծաղիկները։ Երկարավուն սերմնապտուղը վերին մասում ունի երկար կտուց։ Սերմնիկը մերկ է կամ ծածկված է խիտ և կարճ խոզանանման մազիկներով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ստվերաշատ վայրերում, թփուտներում, աղբավայրերում, ճանապարհների եզրերին, այգիներում։ Մեղրատու բույս է, որը տարածված է Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի կանաչ զանգվածը, հյութը, ծաղիկներն ու պտուղները։ Երիտասարդ ընձյուղները և տերևներն օգտագործում են որպես համեմունք ապուրներ և աղցաններ պատրաստելիս[1]։

Օգտակար է իմանալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակը հանդիպում է եւ՛ վայրի, եւ՛ վայրիացած, եւ՛ մշակովի ձեւերով։

Մշակովի Կերբելուկ մոմատերեւի մի ենթատեսակ (Anthriscus cerefolium var. cerefolium) կամ դրա վայրիացած ձեւերը հայտնի են Կերբելուկ մշակովի, Կերբել, Կերվել, Ֆրանսիական մաղադանոս անվանումներով։

Մշակովի Կերբելուկ մոմատերեւի մի այլ ձեւ (Anthriscus cerefolium var. trichosperma) կամ դրա վայրիացած ձեւերը հայտնի են Գնձմնձուկ, Կարմանձուկ, Կնձմնձուկ, Եթովպիո գինձ, Եթովպական գինձ, Կծմնձուկ, Կուզմունձուկ, Կինձմնձուկ, Կրմնձուկ, Կրմնձյուկ, Կզմունձուկ, Կցմցուկ, Կցմծուկ, Կցմնցուկ, Քրմնցուկ եւ այլ ժողովրդական անվանումներով։

Գնձմնձուկը (Կերբելուկ մշակովին) համարվում է կանաչի ու մշակվում է շատ երկրներում, նաեւ՝ Հայաստանում։ Հանդիսանում է Ժենգյալով հացի կարեւոր բաղադրիչներից մեկը։

Նույն տեսակը վայրի վիճակում եւս տարածված է մեր երկրում։ Սիրելի բանջար է եւ ժողովրդի կողմից կոչվում է Հովանաբույս, Ողորմակոթ կամ Օղորմակոթ։

Ուտելի է թարմ, եփած եւ թթու դրած (մարինացրած) վիճակում։

Ուշադրություն, Գնձմնձուկը չշփոթել անվանման նմանություն ունեցող Քնձմնձուկ-ի հետ, որն այլ, թունավոր ու գեղազարդիչ ծաղկաբույս բույս է։

Քանի որ Կերբելուկ ցեղի մասին առանձին էջ չկա Վիքիպեդիայում, նշենք նաեւ դրա հայաստանյան բոլոր տեսակները՝

Հայաստանյան տեսակները՝

Ընտանիք՝ Նեխուրազգիներ Ցեղ՝ Կերբելուկ; Խնդատերեւ

1) Կերբելուկ մոմատերեւ | Anthriscus cerefolium

2) Կերբելուկ կաղնուտային | Anthriscus nemorosa Ժողովրդական անվանումներ՝ Սեպո, Սեբո, Սեբոկ, Սոբի։ Ուտելի է։

3) Կերբելուկ անտառային | Anthriscus sylvestris Ուտելի է։

4) Կերբելուկ Կոչիի | Anthriscus kotschyi Բարձրլեռնային տեսակ է։ Կերբելուկի բարձրլեռնային տեսակները ժողովրդի կողմից անվանվել են Աղքատի ժախ, Աղքատի բանջար, Աղքատի քոլ եւ այլն, սակայն նման անվանումներով բնութագրել են հարյուրավոր այլ բույսեր։

5) Կերբելուկ փշապտուղ | Anthriscus caucalis Ցածրադիր, չորային, առանձնապես ոչ ուտելի տեսակ է։

6) Կերբելուկ Ռուպրեխտի | Anthriscus ruprechtii Բարձրլեռնային, հազվագյուտ տեսակ է։

7) Կերբելուկ Շմալհաուզենի | Anthriscus schmalhausenii Բարձրլեռնային, հազվագյուտ տեսակ է։

8) Կերբելուկ թավշոտ | Anthriscus velutinus Շատ հազվագյուտ տեսակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերբելուկ մոմատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերբելուկ մոմատերև» հոդվածին։