Jump to content

Խոյադելֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կետադելֆինից)
Խոյադելֆին
Խոյադելֆին
Խոյադելֆին
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Դելֆիններ (Delphinidae)
Ցեղ Orcinus
Տեսակ Խոյադելֆին (O. orca)
Միջազգային անվանում
Orcinus orca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խոյադելֆին (լատին․՝ Orcinus orca), սրադելֆին[1] ծովային կաթնասուն կենդանի, պատկանում է կետանմանների կարգին, միակ մարդասպան կետ, ծովային ամենագիշատիչ գազան։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արու խոյադելֆինի երկարությունը հասնում է 10 մ, իսկ քաշը՝ 8 տ։ Խոյադելֆինի մեջքին կա 160-170 սմ-ոց գերանդիաձև լողակ, որն օգնում է նրան հեշտությամբ ճեղքել ջուրը և արագ շարժվել։ Չուկչիները մինչև վերջերս սարսափով էին նայում խոյադելֆինի մեջքի գերանդիաձև լողակին, կարծելով որ այն կարող է կպնել մակույկի հատակին և դանակի պես կտրել այն, մինչդեռ այդ լողակը չունի ոսկոր։ Խոյադելֆինի լողաթիակներն օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ։ Նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչ դեր։ Տեղաշարժի ընթացքում արյունատար անոթների լուսածերպը կարող է մեծանալ կամ փոքրանալ, որի պատճառով լողաթիակները կարող են փափկել կամ կարծրանալ։ Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը մեծ է, այդ իսկ պատճառով լողաթիակներն ավելի են կարծրանում։

Խոյադելֆինի մաշկը սև է, միայն տեղ-տեղ պատված է սպիտակ զոլերով, որոնք նրան տալիս են յուրահատուկ գեղեցկություն։ Ունեն 52 սրածայր ատամներ, որոնցով նա խժռում են ծովային կենդանիներին, փոկերին և ծովացուլերին։ Որսը շրջապատելուց և հոշոտելուց խոյադելֆինը նմանվում է գայլի, դրա համար էլ նրան երբեմն անվանում են ծովագայլ։ Նրանք շրջում են խմբերով, շրջապատում են որսին, բոլոր կողմերից հարձակվում են ու խժռում։ 6,5 մետրանոց մի խոյադելֆինի ստամոքսից հանել են 13 դելֆին և 14 ծովակատու։ Կուլ տված կենդանիների ընդհանուր քաշը կազմել է 1500 կգ։ Իսկ մեկ այլ խոյադելֆինի ստամոքսից հանել են թիաոտանիների, ձկների, գլխոտանիների և մոխրագույն կետի շուրջ 2 տոննանոց լեզվի հսկայական մի կույտ և կետի մարմնի խոշոր կտորներ։ 1965 թվականին խոյադելֆին Նամունը ցանցի մեջ ընկավ։ Նա ուներ 6.5 մ երկարություն, 3.5 տ քաշ։ Նրան տեղավորեցին ջրում սուզված վանդակի մեջ և նավի օգնությամբ քաշեցին Սիետլա քաղաքի ծովախորշի «փարախը»։ Այդտեղ նրան կերակրում էին կարմիր ձկով (օրական 150 կիլոգրամ)։

Այժմ տասնյակից ավելի խոյադելֆիններ կան ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի օվկիանոսներում։

Կետորսության լավատեղյակ Բ.Ա. Զենկովիչը պատմում է, թե ինչպես է մի անգամ փոքրիկ նավակով դուրս է գալիս բաց ծով՝ որսի, հետն ունենալով որսի շուն։ Ծովի ջուրն այնքան պարզ էր, որ նա հակարծակի տեսնում է գազանի հրեշային դեմքը և միգուցե վախից կրակում նրա ճակատին։ Գազազած հրեշը հարձակվում է նավակի վրա և խորտակում այն։ Ափը մոտ լինելով որսկանն ու շունը լողում են դեպի ցամաք։ Հրեշը նկատում է դա և հասնելով շանը՝ իսկույն խժռում է նրան, իսկ որսկանը հազիվ փրկվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ», էջ 36 — 104 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ս. Գ. Ստեփանյան, Գ. Ե. Ավագյան-«Կենդանական աշխարհի հսկաները», Երևան, 1975. 94 էջ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյադելֆին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյադելֆին» հոդվածին։