Քննարկում:Խոյադելֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նայիրի և այլ բառարաններում չկարողացա գտնել խոյադելֆին անվանումը:Հնարավո՞ր է տրամադրել հղումը աղբյուրին:Koryunum (քննարկում) 20:04, 5 Սեպտեմբերի 2015 (UTC)

Կենդանական աշխարհի հսկաները գրքում խոյադելֆին է։ Հղումն էլ հոդվածում կա։ --BekoՔննարկում 20:22, 5 Սեպտեմբերի 2015 (UTC)
Հասկանալի է, բայց nayiri և մյուս այլ բառարաններում և ոչ բառարաններում Աշխարհի 10 ամենամեծ կետերը կա հստակ անվանում - Կետադել/փ/ֆին:Koryunum (քննարկում) 19:18, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)
Ողջույն, Կենդանաբանական բառարանում միայն խոյադելֆին տարբերակն է։ Բլոգնյուզը աղբյուր չէ, ռուսերեն բառարանն էլ կենդանաբանական թարգմանությունների սխալներ ունի։--Դավիթ () 07:45, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)
Բարի, չէմ պնդելու )Բայց ապագայի համար՝ Կենդանաբանական բառարանի հեղինակները ո՞րտեղից են վերցրել այս անվանումը և ընդհանրապես, կա՞ բաց գրականություն հայկական կենդանիների անվանումներով:Koryunum (քննարկում) 20:08, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)
Կենդանաբանական բառարանի հեղինակները կենդանաբաններ են, մեծ մասը վերցնում են արդեն թարգմանվածից, կրկնվող ու կասկածելի անունները հանում են, մյուս մասն էլ մասնագետի հետ քննարկելով թարգմանում են։ Իսկ գրականություն կա, ես այս գրքում նայեցի՝ Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ», էջ 36 — 104 էջ։, հիմա ծանոթագրություն կավելացնեմ։--Դավիթ () 10:26, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)
Դավիթ, շնորհակալ եմ պարզաբանման համար:Koryunum (քննարկում) 13:52, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)