Կաֆր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Մոնոմոտապա թագավորություն և կաֆրերի ափը» (1688)

Կաֆր (պորտ.՝ сafre, աֆրիկաանս՝ kaffer, անգլ.՝ kaffir), տերմին, որը 16-րդ դարից պորտուգալացիներն օգտագործում էին, որպես Հարավային Աֆրիկայի սևամորթ բնակչությանը վիրավորական, ռասիստական բնութագրող արտահայտություն:

Ծագել է արաբական «կաֆիր» (كافر) բառից, որը նշանակում է «անհավատ», ոչ մուսուլման: Աֆրիկյան ժողովուրդների հետ առևտուր անող արաբ վաճառականները այսպես էին կոչում հեթանոսական ցեղերին: Այնուհետև այդ տերմինը ընդօրինակեցին (հավանաբար, սուխալիների միջոցով) պորտուգալացի ծովագնացները[1]:

16-17-րդ դարերում եվրոպացիները կաֆեր էին կոչում Զամբեզի և Կոնգո գետերի հարավային մասում բնակվող ցեղերին, սակայն հետագայում սկսեցին տարբերել Հարավային Աֆրիկայի արևմտյան մասի ցեղերին, հոտենտոտներին և արևելյան մասի ցեղերին, որոնք խոսում էին բանտու լեզվով, որոնց եվրոպացիք կոչում էին կաֆեր: Այնուհետև ավելի նեղ իմաստով բուրերը կաֆեր էին կոչում Հարավարևելյան Աֆրիկայի ռազմատենչ և խաշնարած ցեղերին, զուլուսներին, կոսաներին, պոնդոներին և ֆինգոներին:

20-րդ դարում, հատկապես ապարտհեյդի ժամանակաշրջանում, 1948 թվականից սկսած, «կաֆր» (կաֆֆիր) բառը ձեռք էր բերել արհամարհական նշանակություն և ՀԱՀ սևամորթ բնակչության կողմից սկսել էր ընկալվել որպես ծայրահեղ վիրավորական արտահայտություն (ինչպես «նեգր» բառը ԱՄՆ-ում): 1976 թվականից սկսած ՀԱՀ դատարանները այն սկսեցին ճանաչել որպես քրեորեն պատժելի վիրավորանք[2]:

Kaffir-boetie մականվամբ (կաֆերի եղբայր) (boetie աֆրիկանս լեզվով նշանակում է «եղբայր») արհամարհական ձևով կոչում էին սևամորթներին համակիր և նրանց օժանդակող սպիտակներին[3][4]: ՀԱՀ-ում ապարտեիդի վերացումից հետո 2000 թվականին ընդունված «Հավասարության նպաստման և ապօրինի խտրականության կանխարգելման մասին» օրենքով արգելվում էին ռասիստական վիրավորանքները, այդ թվում ինչպես հասկանալի է նաև «կաֆր» (կաֆֆիր) բառի օգտագործումը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. KAFFIRS (Arabic Kafir, an unbeliever)
  2. W.A. Joubert, 1981; The Law of South Africa, VI, p251—254
  3. «HUMAN RIGHTS VIOLATIONS - CASE: EC131/96 - MDANTSANE»։ Truth and Reconciliation Commission։ 1997-06-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-16-ին։ Վերցված է 2008-10-26 
  4. «CASE NO: CT/00001»։ Truth and Reconciliation Commission։ 1996-04-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-16-ին։ Վերցված է 2008-10-26 
  5. «Press Statement: Public awareness campaign on Equality Courts»։ Department of Justice and Constitutional Development, Republic of South Africa։ 2004-11-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-16-ին։ Վերցված է 2008-10-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]