Jump to content

Մոնոմոտապա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնոմոտապա

Զինանշան

Կարգավիճակպատմական պետություն
Հիմնադրված է1430 թ.

Մոնոմոտապա, Մվենե Մուտապա (շոնա՝ Mwene we Mutapa, պորտ.՝ Monomotapa), վաղ պետական միավորում Աֆրիկայում, Զամբեզի և Լիմպոպո գետերի միջագետքում։ Ստեղծել է մաշոնա ժողովրդի կարանգացեղը։ Մոնոմոտապա ծաղկում է ապրել XIV—XV դդ․, երբ նրա քաղաքական ազդեցությունը տարածվել է միջագետքի սահմաններից դուրս գտնվող տարածքների վրա։ Մոնոմոտապաի հասարակական-տնտեսական կառուցվածքը ձևավորվել է Զիմբաբվեի երկաթի դարի մշակույթի հիման վրա։ Կարանգայի գերագույն առաջնորդները, որոնք կրել են մվենե մուտապա տիտղոսը, ունեցել են քաղաքական և կրոնական մեծ իշխանություն։ Մեծ դեր է կատարել տոհմացեղային ավագանին, առաջացել են ռազմական դեմոկրատիային հատուկ պետական մարմինների տարրերի սաղմերը։ Մոնոմոտապաում եղել է բնատնտեսություն։ Զգալի զարգացման են հասել երկրագործությունը, մետաղամշակությունը, խեցեգործությունը, մոնումենտալ քարաշինարարությունը, առևտրական կապերը։ Երկպառակտչական պատերազմների հետևանքով 1693 թվականին Մոնոմոտապան կործանվել է ռոզվի ցեղերի կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 715