Կար չկար Կոզյավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կար չկար Կոզյավին
Կար-չկար Կոզյավին
Տեսակհեռուստաֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրսատիրա
Հիմնված էԼազար Լագինի «Կոզյավինի կյանքը» պատմվածքից
ՌեժիսորԱնդրեյ Խրժանովսկի
ՍցենարիստԼազար Լագին, Գենադի Շպալիկով
ՀնչյունավորումԱլեքսանդր Գրավե
ԵրաժշտությունԳերման Լուկյանով
ՕպերատորԲորիս Կոտով
Հնչյունային օպերատորԳեորգի Մարտինյուկ
ԵրկիրԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966[1]

«Կար-չկար Կոզյավին»-սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ, ելած 1966 թվականին։ Անդրեյ Խռժանովսկու[2]. առաջին ֆիլմն Էր (դիպլոմական աշխատանք)։ Մուլտֆիլմը սկզբում ընդունված չէր որպես սյուրռեալիստական, բայց Սերգեյ Գերասիմովը, ում դուր էր եկել ֆիլմը, սահմանեց այն, որպես «Մեր սոցիալիստական սյուրռեալիզմ-սոցսյուրռեալիզմ»[3], և ֆիլմը ընդունվել ու թողարկվել է էկրաններին առանց փոփոխությունների։ Դրված է Լ. Լագինի «Կոզյավինի կյանքը»պատմվացքի մոտիվներով («Վիրավորական հեքիաթներ» ցիկլից)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզյավինը սովորական գրասենյակային աշխատող է։ Մի անգամ աշխատանքային օրվա ավարտին պետը հանձնարարում է նրան փնտրել Սիդորովին, քանի որ հաշվապահն էր եկել։ Կոզյավինը պարտաճանաչ կատարում է համձնարարությունը, խստորեն հետևելով նշանակված երթուղուն և հարցնելով յուրաքանչյուրին ում տեսնում էր թե արդյոք նա տեսել էր Սիդորովին։ Ճանապարհին նա շրջանցում է բոլոր աներևակայելի խոչընդոտները, որոնց հանդիպում է և արդյունքում, քանի որ Երկիրը կլոր է, վերադառնում է հարազատ հաստատություն (միայն հակառակ կողմից)։ Ճանապարհին նա ստիպված է լինում հաղթահարել՝ ստորգետնյա հաղորդակցություններ, քայքայելի տուն, կառուցվող կառույցներ, հանգստյան այգի, համերգային հրապարակ, կոմիսիոն խանութ (որի ներսում կա կապած պահակ և ավազակներ), գործարան, լեռներ, անապատ (լավ պահպանված դինոզավրի կմախքով, որը Կոզյավինը ոչնչացնում է՝ չհամարձակվելով դադարեցնել ընթացքը), օվկիանոս ու բևեռ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակներ-Լազար Լագին, Գենադի Շպալիկով
  • ռեժիսոր-Անդրեյ Խրժանովսկի
  • արտադրության դիզայներ-Նիկոլայ Պոպով
  • կոմպոզիտոր-Գերման Լուկյանով
  • օպերատոր-Բորիս Կոտով
  • ձայնային օպերատոր-Գեորգի Մարտինյուկ
  • մոնտաժոր՝ Մ. Տրուսովա
  • ռեժիսորի օգնականներ՝ Ե. Տուրանովա
  • արտադրության դիզայների-Գ. Արկադյեվ
  • նկարիչ-անիմատորներ՝ Անատոլի Պետրով, Անատոլի Աբարենով, Դմիտրի Անպիլով, Յուրի Կուզյուրին, Սվետլանա Ժուտովսկայա, Վլադիմիր Մորոզով, Ստանիսլավ Սոկոլով, Գենադի Սոկոլսկի, Վալերի Ուգարով, Օլեգ Սաֆրոնով
  • խմբագիր-Ռաիսա Ֆրիչինսկայա
  • նկարի ռեժիսոր-Ա. Զորինա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրադային թատրոնի հանդիսատեսներ հանգստի պուրակում, առաջին շարք, ձախից աջ՝ Աննա Ախմատովա, Ալեքսանդր Տվարդովսկի (թևի տակ ունենալով «Նոր աշխարհ» ամսագիրը), Իլյա Էրենբուրգ, (խողովակի հետ), Մարիաննա Ցվետաեվա, Բորիս Պաստեռնակ, երկրորդ շարք, Անդրեյ Տարկովսկի, Կոստանդին Պաուստովսկի, երրորդ շարք, Վսեվոլոդ Մեյերխոլդ, Նատան Ալտման, Նիկոլայ Գոգոլ։

Հրատարակությունները՝ տեսանյութում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին այն թողարկվել է VHS և վիդեո ձայնասկավառակների վրա՝ Masters of Russian Animation հավաքածուի 1-ին հրատարակության մեջ՝ անգլերեն ենթագրերով, իսկ այնուհետև DVD-ով. Masters of Russian Animation Volume 1։ Հավաքածուն ներառում է մուլտֆիլմեր՝ «Հանցագործության պատմությունը», «Մարդը կադրում», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Մի անգամ Կոզյավին», «Դինոզավրերի լեռը», «Լրտեսական կրքերը», «Ապակե հարմոնիկա», «Tangle», «Kaleidoscope-68. գետաձի» և «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. Социалистический сюрреализм Արխիվացված 2011-06-09 Wayback Machine, kinote.info.
  4. «Masters of Russian Animation Volume 1». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.