Կարպիս Սուրենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարպիս Սուրենյան
Կարպիս Սուրենյան.jpg
Ծնվել էօգոստոսի 21, 1925(1925-08-21)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Վախճանվել էհոկտեմբերի 5, 2011(2011-10-05) (86 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունամերիկահայ և հայ
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ
Կարպիս Սուրենյան Վիքիքաղվածքում

Կարպիս Հովհաննեսի Սուրենյան (Սարկավագյան) (1925, օգոստոսի 21, Աթենք - 2011, հոկտեմբերի 5, Երևան), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1955 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1967 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1946-1958 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական երգչախմբի երգիչ: 1958-1959 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» ամսագրում: 1959-1961 թվականներին սովորել է Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացներում[1]: 1947-1958 թվականներին երգել է Հայաստանի պետական երգչախմբում: 1961-1966 թվականներին՝ եղել է «Սովետական արվեստ» ամսագրի երաժշտական բաժնի վարիչ[2]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են Սուրենյանի «Մաքուր ձեռքեր» (1959), «Բնիկ ո՞րտեղացի եք» (1969), «Արևորդիներ» (1979), «Ոգու ամրոցներ» (1982) վիպակների, պատմվածքների, էսսեների ժողովածուները։ «Արևորդիներ» վիպակ-էսսեում, որի յուրօրինակ հերոսներն են Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը, շոշափված է հայրենադարձության թեման։ Սուրենյանի էսսեները հատկանշվում են քնարա-փիլիսոփայական շնչով ու ոճով։ Գրել է «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը» էսսե-ուսումնասիրությունը։ Թարգմանել է Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ․ Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Վիլյամ Սարոյանի պատմվածքներից («Պատերազմ է հայտարարվել», 1963)[3]։

Օրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակից Սուրենյանը օրագիր է պահել, որը հրատարակվել է նրա կյանքի վերջին տարիներին երկու հատորով («Սարգիս Խաչենց» հրատարակչություն, 2005 և 2007 թթ․)։ Օրագրությունը արտահայտում է նրա վաղ մանկությունը Աթենքում, պատանեկանությունը՝ Կիպրոսում և երկրորդ աշխարհամարտից հետո՝ կյանքը Խորհրդային Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է գրեթե 60 տարվա ժամանակահատված։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքուր ձեռքեր (պատմվծքներ), Երևան, Հայպետհրատ, 1959:
  • Բնիկ որտեղացի եք (էսսեներ), Երևան, «Հայաստան», 1969:
  • Արևորդիներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 330[4]:
  • Ոգու ամրոցներ: Սովետական գրող, 1982, 512 էջ[5]:
  • Հին պատմություն: (Վիպակ եւ էսսեներ): Ազգ, 1999, 315 էջ[6]:
  • Դոստոևսկու գաղտնիքը: ՀԳՄ հրատարակչություն, 2007, 224 էջ[7]:
  • Որագիր: 1943-2001: Սարգիս Խաչենց, 2005[8]:

Թարգմանություններ (ռուսերենից և անգլերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարոյան Վ., Պատերազմ է հայտարարվել, Հայպետհրատ, 1963:
  • Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 1, Երևան, «Հայաստան», 1970, 544 էջ:
  • Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 2, Երևան, «Հայաստան», 1970, 696 էջ:
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 1, Երևան, «Հայաստան», 1975, 510 էջ:
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 2, Երևան, «Սովետական գրող», 1977, 740 էջ:
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 3, Երևան, «Սովետական գրող», 1979, 712 էջ:
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 4 Երևան, «Սովետական գրող», 1980, 424 էջ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. «Կարպիս Սուրենյան | Գրանիշ» (en-US)։ Վերցված է 2019-02-18 
  4. Սուրենյան Կարպիս (1979)։ Արեվորդիներ (հայերեն)։ "Sovetakan Groġ" Hratarakč'owt'yown 
  5. Սուրենյան Կարպիս Հովհաննեսի (1982)։ Ոգու ամրոցներ (հայերեն)։ Սովետական գրող 
  6. Սուրենյան Կարպիս Հովհաննեսի (1999)։ Հին պատմություն: (Վիպակ եւ էսսեներ) (հայերեն)։ Ազգ։ ISBN 9789993082705 
  7. Սուրենյան Կարպիս (2007)։ Դոստոեվսկու գաղտնիքը (հայերեն)։ ՀԳՄ հրատարակչություն։ ISBN 9789994174034 
  8. Սուրենյան Կարպիս Հովհաննեսի (2005)։ Որագիր: 1943-2001 (հայերեն)։ Սարգիս Խաչենց։ ISBN 9789993059448 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png