Կարոյ Կոշ
Կարոյ Կոշ հունգ.՝ Kós Károly | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Տիմիշոարա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 24, 1977[1][2][3] (93 տարեկան) |
Մահվան վայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Գերեզման | Hazsongard cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, լրագրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Barabás Miklós Céh? |
Երեխաներ | Zsófia Koós?, Balázs Kós?, András Kós? և Károly Kós? |
![]() |
Կարոյ Կոշ (венг. Kós Károly, դեկտեմբերի 16, 1883[1][2][3], Տիմիշոարա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 24, 1977[1][2][3], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), Տրանսիլվանիայի հունգարացի ճարտարապետ, գրող, պատկերազարդող, ազգագրագետ և քաղաքական գործիչ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին, Կոշի նախագծի համաձայն, Զեբեգեն գյուղում կառուցվել է եկեղեցի և Օբուդայում` ծխական շենքը, իսկ 1910 թվականին` Բուդապեշտի կենդանաբանական այգին։ 1910 թվականից հետո նա Կոլոսվարի եկեղեցու և Սֆինտու Գեորգեի հիվանդանոցի նախագծերի հեղինակ է։ Այդ ժամանակ վիեննական սեցեսսիոնիզմի և մոդեռնի ազդեցությունը։

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, Կոշը տեղափոխվել է Ալմաշ։ 1917-1918 թվականներին ովորել է Ստամբուլում, 1918 թվականին հրավիրվել է Բուդապեշտի կիրառական արվեստի քոլեջում դասավանդելու, սակայն հրաժարվել է, քանի որ ցանկանում էր վերադառնալ Տրանսիլվանիա[5]։
Հետագայում սկսել է քաղաքական կարիերա, ընդունելով Ռումինիայի Թագավորության վարչակազմը։ 1921 թվականի Տրանսիլվանիայի ժողովրդական կուսակցության և հետագայում Ռումինիայի Մադյարի կուսակցության հիմնադիրներից մեկն է եղել։ Նա նաև եղել է Vasárnap կուսակցական թերթի խմբագիրը[6]։
1924-ին նա մի քանի ընկերների հետ հիմնադրել է Erdélyi Szépmíves Céh հրատարակչական տունը։ 1931 թվականից աշխատել է որպես Erdélyi Helikon -ի խմբագիր և Միկլոշ Բարաբաշի գիլդիայի ղեկավար[6]։
1944 թվականին նրա տունը կողոպտվեց, և Կոշը տեղափոխվեց իր ընտանիքի մոտ՝ Կլուժ։ Այնտեղ աշխատել է Տրանսիլվանիայի տնտեսական միության տնօրեն։ Որպես քաղաքական գործիչ, նա եղել է Հունգարիայի ժողովրդական միության նախագահ (Ռումինիայի ձախ հունգարական կուսակցություն), այնուհետև՝ Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ (1946-1948)։
Մինչ 1953 թվականին աշխատել է Կլուժի գյուղատնտեսական քոլեջում, որպես դեկան՝ 1945 թվականին։ 1948-1949 թվականներին Նա նաև թղթակից էր Világosság ամսագրում։ Կարոյ Կոշը մահացել է 1977 թվականին Կլուժում։
Կոշի ճարտարապետական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1908—1910 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարեփոխվել է ծխական շենք, Օբուդա
- Կաթոլիկ եկեղեցի, Զեբեգեն
- Կենդանաբանական այգի, Բուդապեշտ
- Կոշի տուն, Ստանա
1910—1913 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարոսմայոր փողոց, Բուդապեշտ
- Район Wekerletelep, Բուդապեշտ
- Սեկեյի ազգային թանգարան, Սֆինտու-Գեորգե
1930—1950 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոշի տուն, Միշկոլց
- Ցուցադրությունների սրահ, Կլուժ-Նապոկա
- Մաթիաս թագավորի տան վերականգնում, Կլուժ-Նապոկա
- Կաթնային սրահ, Վիժու
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Varjú nemzetség (1925)
- A Gálok (1930)
- Országépítő (1934)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kós [Kosch, Károly] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047701
- ↑ «Культура Венгрии»։ www.hungary-nn.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-23-ին։ Վերցված է 2018-04-23
- ↑ Biographical note to «Glasul care strigă»
- ↑ 6,0 6,1 Salat, introductory study to Maghiarii din România…
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1977 մահեր
- Ռումինիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Հունգարիայի ճարտարապետություն
- 20-րդ դարի գրողներ
- Մոդեռն ճարտարապետություն
- Հունգարացի լրագրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Հունգարացի ազգագրագետներ
- Ռումինացի ակադեմիկոսներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Հունգարացի ճարտարապետներ