Կարոլ Դոբիաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլ Դոբիաշ
Անձնական տվյալներ
Ազգությունը սլովակ
Քաղաքացիությունը Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Սլովակիա Սլովակիա
Մականուն Պատինո
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1947 (76 տարեկան)
Ծննդավայր Տրնավա, Չեխոսլովակիա
Հասակ 178 սմ
Դիրք Պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Չեխոսլովակիա Բանիկ (Հանդլովա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965-1977 Չեխոսլովակիա Սպարտակ (Տրնավա) ? (?)
1977-1980 Չեխոսլովակիա Բոհեմիանս ? (?)
1980-1983 Բելգիա Լոկերեն 68 (0)
1984 Բելգիա Գենտ Զեեհավեն ? (?)
Ազգային հավաքական
1967-1980 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 67 (6)
Մարզչական կարիերա
1984-1988 Չեխոսլովակիա Բոհեմիանս (երիտ.)
1988 Չեխոսլովակիա Գրադեց Կրալովե
1990-1993 Չեխոսլովակիա Զբրոյովկա
1993-1994 Չեխիա Սպարտա (Պրահա)
1995 Չեխիա Սպարտա Կրչ
2003-2004 Չեխիա Բոհեմիանս օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարոլ Դոբիաշ (սլովակ.՝ Karol Dobiaš, 18 դեկտեմբերի, 1947, Տրնավա, Չեխոսլովակիա), սլովակ նախկին ֆուտբոլիստ, աջ պաշտպան և կիսապաշտպան, հետագայում դարձել է մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլ Դոբիաշն իր կարիերան սկսել է Հանդլովայի «Բանիկ» երիտասարդական ակումբում, 1965 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» (Տրնավա)։ Կարոլ Դոբիաշի՝ «Սպարտակում» խաղալու ժամանակաշրջանը համընկնում է ակումբի պատմության ամենահաջող շրջանին. «Սպարտակի» կազմում Դոբիաշը հինգ անգամ հաղթել է Չեխոսլովակիայի առաջնությունում, երեք անգամ դարձել Չեխոսլովակիայի գավաթակիր, իսկ 1967 թվականին հաղթել է Միտրոպայի գավաթի առաջնությունում։ 1968/69 մրցաշրջանում «Սպարտակը» հասել է մինչև Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում զիջել է Ամստերդամի «Այաքսին»։ 1970 և 1971 թվականներին Կարոլ Դոբիաշը ճանաչվել է Չեխոսլովակիայի լավագույն ֆուտբոլիստ[1]։ 1977 թվականին Դոբիաշը տեղափոխվել է Պրահայի «Բոհեմիանս»,իսկ 1980 թվականին՝ բելգիական «Լոկերեն» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 1983 թվականը։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլ Դոբիաշը Չեխոսլովակիայի հավաքականում սկսել է խաղալ 1967 թվականի մայիսի 3-ից՝ մասնակցելով Բազելում տեղի ունեցած Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղին. Դոբիաշն այդ խաղում դաշտում անցկացրել է 64 րոպե, որից հետո նրան փոխարինել է Վլադիմիր Տաբորսկին[2]։ Դոբիաշը մասնակցել է 1970 թվականի աշխարհի առաջնությանը՝ առանց փոխարինման մասնակցելով բոլոր երեք խաղերին[3]։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Կարոլ Դոբիաշը 1976 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն. եզրափակիչ խաղի 25-րդ րոպեին՝ Ֆրանց Բեկենբաուերի թույլ տված սխալից հետո, Դոբիաշը խփում է երկրորդ գոլը գերմանացիների դարպասը[4]։ 1980 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Դոբիաշը ներկայացվել է հավաքականի խաղացողների նախնական ցանկում, սակայն առաջնությանը չի մասնակցել[3]։ Հավաքականի կազմում Կարոլ Դոբիաշն իր վերջին խաղն անցկացրել է 1980 թվականի մարտի 26-ին. այս անգամ, ինչպես և հավաքականի կազմում Դոբիաշի առաջին խաղի դեպքում էր, Չեխոսլովակիայի հավաքականը Բազելում խաղում էր Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Հավաքականի կազմում Դոբիաշն անցկացրել է 67 հանդիպում և խփել 6 գոլ[3]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ՝ Կարոլ Դոբիաշը չորս տարի աշխատել է «Բոհեմիանս» ակումբի երիտասարդական թիմի հետ, իսկ 1988 թվականին գլխավորել է «Գրադեց Կրալովե» ակումբը, բայց շուտով հեռացվել է աշխատանքից։ 1990 թվականի սեպտեմբերին Դոբիաշը դարձել է Բռնոյի «Զբրոյովկա» ակումբի գլխավոր մարզիչ, սակայն Դոբիաշի գլխավորությամբ անցկացված առաջին մրցաշրջանն անհաջող էր ակումբի համար. առաջնության մասնակիցների շարքում զբաղեցնելով վերջին տեղը՝ թիմը լքեց Առաջին լիգան (այդ ժամանակ ակումբը կոչվում էր «Բոբի Բռնո»)։ 1993/94 մրցաշրջանում Կարոլ Դոբիաշը մարզել է Պրահայի «Սպարտա» ակումբը, որի հետ հաղթել է Չեխիայի առաջին առաջնությունում։ Ավելի ուշ նա գլխավորել է «Սպարտա Կրչ» ակումբը, որպես սկաուտ աշխատել է «Սպարտայում», իսկ 2003/04 մրցաշրջանում եղել է «Բոհեմիանս» ակումբի մարզչի օգնական։

2008 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է Eurosport հեռուստաալիքի չեխական տարբերակի մեկնաբան։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն - 1976
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1980
  • Չեխոսլովակիայի չեմպիոն (5) - 1967/68, 1968/69, 1969/70, 1970/71, 1972/73
  • Չեխոսլովակիայի գավաթակիր (3) - 1966/67, 1970/71, 1974/75
  • Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջնության կիսաեզրափակչի մասնակից - 1968/69
  • Միտրոպայի գավաթակիր - 1967
  • Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ (2) - 1970, 1971

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխիայի չեմպիոն - 1993/94

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. — М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 4, 1995. — С. 14
  2. Статистика матча Швейцария — Чехословакия, 3 мая 1967 Արխիվացված 2021-09-09 Wayback Machine — fotbal.cz (չեխ.)
  3. 3,0 3,1 3,2 Статистика выступлений Карола Добиаша за сборную Чехословакии Արխիվացված 2011-10-05 Wayback Machine — fotbal.cz (չեխ.)
  4. Труден путь к полной победе // Футбол-Хоккей. 27 июня 1976. № 26 (840). С. 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլ Դոբիաշ» հոդվածին։