Jump to content

Կարմրան կոչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրան կոչի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կարմրանածաղկավորներ
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Կարմրան
Տեսակ Կարմրան Կոչի
Լատիներեն անվանում
T. Kotschyi Bge
Հատուկ պահպանություն

Կարմրան կոչի — Гребенщик кочи-Tamarix kotschyi [կարմրանազգինեри ընտանիքի, կարմրան ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է' մինչև 6 մ բարձրությամբ, որը հաճախ աճում է ծառանման, մոխրագույն կամ գորշամոխրագույն կեղևով։ Միամյա շիվերը ուղիղ են, հաստ, բաց դարչնագույն կամ կարմրադարչնագույն։ Տերևները լայն-ձվաձև են, մինչև 2 մմ երկարությամբ, ամուր հպված ճյուղերին, կղմինդրաձև դասավորված, կռճիկանման ծայրերով։ Ամռանը և աշնանը ծածկված են աղաշերտով, որը ամբողջ բույսին տալիս է կապտամոխրագույն գունավորում։ Ծաղկաողկույզները կողմնային են, վարդագույն, միայնակ, մինչև 4 սմ երկարությամբ, նստած կարճ կոթունների վրա։ Ծաղկապատը հասնում է մինչև 2,5 մմ երկարության, չոր, կաշվեկերպ է, շիկավուն, կիսաթափանցիկ, ձվաձև-նշտարաձև կամ լայն գծանման կեռիկավոր։ Ծաղիկը 4 անդամանի է, բաժակը 1 մմ երկարությամբ, օվալաշեղանկյուն մասնիկներով։ Պսակաթերթիկները վարդագույն կամ հարդագույն են, մինչև 2 մմ երկարությամբ։ Ենթավարսանդային սկավառակը 4 մասանի է, գրեթե խաչաձև, մուգ գույնի։ Փոշանոթները սպիտակ են կամ բաց դեղնավուն։ Վարսանդը ունի կոնաձև սերմնարան և 3-4 բլթականի սռնակ։ Տուփիկը մինչև 5 մմ երկարություն ունի, բաց դեղնավուն է և պարունակում է մինչև 15 սերմ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում և Մեղրիում, որտեղ աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1600 մ բարձրության վրա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 236։