Տերևաթափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տերևաթափ (այլ կիրառումներ)

Տերևաթափ, ծառերի, թփերի և հազվադեպ՝ որոշ խոտաբույսերի (եղինջ, զգայնուկ) տերևների թափվելն անբարենպաստ պայմանների առաջացումից։ Տերևն ապրում է սովորաբար 1 տարուց քիչ (որոշ բույսերինը՝ մինչև 25 տարի և ավելի) և ապա թափվում։ Որոշակի ժամանակում բոլոր տերևները թափող տեսակները կոչվում են տեևաթափ բույսեր, իսկ կլոր տարին տերևներ կրողները (որոնց տերևաթափը կատարվում է աստիճանաբար)՝ մշտականաչ կամ մշտադալար։

Ընկուզենու, բալենու և նշենու տերևները աշնանը՝ նոյեմբեր ամսին, տարբեր գույներով (Երևան)

Տերևաթափին նախորդում են տերևի կենսաքիմիական, ֆիզիոլոգիական և կառուցվածքային խորը փոփոխություններ։ Քայքայվում է քլորոֆիլը, սննդանյութերը (հատկապես սպիտակուցները) տեղափոխվում են պահեստավորող օրգաններ կամ բույսի աճող մասերը։ Դեղին և նարնջագույն պիգմենտները՝ կարոտինոիդները, պահպանվում են ավելի երկար և պայմանավորում տերևների աշնանային գունավորումը։ Տերևաթափի մեխանիզմը պայմանավորված է տերևակոթունի ամրացման տեղում բաժանարար շերտի պարենքիմային բջիջների առաջացման հետ, որից հետո փոխադրող անոթների խուրձը կտրվում և տերևն ընկնում է սեփական ծանրության կամ քամու ազդեցությունից։

Տերևաթափը բնորոշ է գլխավորապես ցայտուն արտահայտված անբարենպաստ սեզոն ունեցող կլիմայական գոտիների բույսերին (բարեխառը գոտում՝ ձմեռ, արևա– և մերձարևադարձային գոտիներում՝ երաշտի սեզոն)։ Տերևաթափը բնականոն էվոլյուցիայի ընթացքում մշակված հարմարվողական երևույթ է՝ ուղղված բույսերի վերերկրյա մակերեսի կրճատմանը, որը նվազեցնում է խոնավության կորուստը և կանխում ճյուղերի կոտրվելը ձյան ծանրությունից։ Բարեխառը գոտում տերևաթափի նախապատրաստումը տեղի է ունենում լուսային օրվա տևողության կրճատման հետ կապված։ Բազմաթիվ մշտադալար բույսերի պարբերական տերևաթափը կապված է նոր տերևների արձակման հետ (գարնանը, ամռանը

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 668 CC-BY-SA-icon-80x15.png