Զգայնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
221 Impatiens noli tangere.jpg

Զգայնուկ, հինածաղիկ (lmpaticus), զգայնուկագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունները հյութալի են, հաճախ՝ թափանցիկ։ Տերևները հերթադիր են, պարզ, առանց տերևակիցների։ Ծաղկապատը կրկնակի է։ Պտուղը հյութալի տուփիկ է և հասուն վիճակում բացվում է ամենաթեթև հպումից (այստեղից՝ զգայնուկ անվանումը)։ Հայտնի է 400 (որոշ տվյալներով 700) տեսակ։ Աճում է հիմնականում արևադարձային երկրներում (Ասիայի, Աֆրիկայի), որոշ տեսակներ՝ Եվրոպայում և Ամերիկայում։ ՍՍՀՄ-ում հանդիպում է զգայնուկի 8 տեսակ, սակայն ավելի տարածված է սովորական զգայնուկը (I․ noli tangere), որը վայրի վիճակում աճում է նաև Հայկական լեռնաշխարհում։ Առանձին տեսակներ (օրինակ՝ I․ balsamina) դեկորատիվ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 678 CC BY-SA icon 80x15.png