Կարմիր կամուրջ
Կարմիր կամուրջ | |
---|---|
Երկիր | Հայաստան[1][2] |
Տեղանք | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Տեսակ | կամուրջ և մշակութային արժեք |
Նյութ | տուֆ |
Հատում է | Հրազդան |
Կառուցվել է | 1679 |
Երկարություն | 80 մ |
Լայնություն | 11 մ |
Բացման տարեթիվ | 1679 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Կարմիր կամուրջ, պատմամշակութային հուշարձան, բազմաթռիչք կամուրջ Հայաստանի մայրաքաղաք Երևանի Նորագյուղ թաղամասում՝ Հրազդան գետի վրա[3][4]։
Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր կամրջի տեղում նախկինում եղել է ավելի վաղ կառուցված կամուրջ, որը ավերվել է 1679 թվականին տեղի ունեցած Երևանի երկրաշարժի հետևանքով։ Ըստ պնդումների՝ այն կառուցվել է 12-րդ դարում։ Եղել է Երևանի հին կամուրջներից մեկը։ 1679 թվականին ավերված կամուրջը վերականգնվել է, որը, կառուցված լինելով կարմիր տուֆից, կոչվել է Կարմիր կամուրջ[3][4]։
-
Երևանի համայնապատկերը 1796 թվականին, կենտրոնում՝ Կարմիր կամուրջը
-
Կարմիր կամուրջը 1854 թվականին
-
Զորավար Անդրանիկի հարվածային գնդի անցումը Կարմիր կամրջով
-
Համազասպ Սրվանձտյանի գունդն անցնում է Կարմիր կամուրջը
Վերակառուցումներ և նորոգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում կամուրջը վերակառուցվել և վերանորոգվել է։ Հայտնի է, որ 17-րդ դարում այն վերականգնել է քանաքեռցի հայ առևտրական Խոջա Փլավն իր միջոցներով և Պարսից շահի հանձնարարականով։ Այդ է պատճառը, որ երբեմն կամուրջն անվանում են Փիլավի կամուրջ[3][4]։
Կամրջի վերանորոգումներ են եղել նաև 1830, 1850 թվականներին և դրանից հետո[3]։
1986 թվականին Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության վարչությունը պետպատվեր էր ստացել վերականգնելու կամուրջը։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել էր չափագրողների և կոնստրուկտորների թիմ, սակայն Խորհրդային Միության փլուզումն անհնարին էր դարձրել աշխատանքների շարունակությունը[3]։
2023 թվականին մեկնարկել են Կարմիր կամրջի վերակառուցման աշխատանքները։ Նածատեսված է կամրջի ամբողջական վերականգնում իր նախնական տեսքով։ Նախատեսված է վերակառուցման շրջանակներում ավելացնել պատմական բոլոր շերտերից հատվածներ։ Պակասող շինանյութն ընտրվել է այնպես, որ վերակառուցումից հետո կամուրջը ստանա իր հին տեսքը։ Այդ նպատակով Արարատյան դաշտից բերվել է կարմիր անմշակ տուֆ, իսկ Իրանի հին մեթոդներով արտադրություն իրականացնող աղյուսաձուլարաններից մեկից՝ աղյուսներ[3]։
Ճարտարապետական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջն ունի ունի 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կազմված է 2 մեծ և 1 փոքր թռիչքներից։ Վերջինը նախատեսված է եղել փոքր ջրանցքի անցման համար[3]։
Նախատեսված է եղել հետիոտնի ու հեծյալ ձևով անցնելու, ինչպես նաև գրաստներով ու սայլերով անցնելու համար[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Հին Երևանի «վկան» վերականգնվում է․ Կարմիր կամուրջը կտեղափոխի 1600-ական թվականներ» հոդված Հայաստանի Հանրային ռադիոյի կայքում, (արխիվացված 17․07․2024 թվականին)։
- ↑ 4,0 4,1 4,2 «Քաղաքագրություն․ քանաքեռցի Խոջա Փլավի կամուրջը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 17․08․2022 թվականին)։
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 02.12.2004 թվականին։
- ↑ Կարմիր կամրջի մասին Արխիվացված 2013-07-09 Wayback Machine։