Կարմիր թավշյա տորթ
![]() Կարմիր թավշյա տորթի բաղադրիչները | |
Ենթատեսակ | շերտավոր տորթ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Կարմիր թավշյա տորթ (իսպ.՝ Red Velvet Cake), անգլալեզու երկրներում՝ սև-կարմրային, վառ կարմիր կամ կարմիր ու շագանակագույն գույների։ Ավանդաբար պատրաստվում է ինչպես շերտավոր խմորը՝ սերուցքային պանրի գլազուրով։ Կարմիր սննդային ներկի շնորհիվ այն ստանում է կարմիր գույն։
Բաղադրատարրերը՝ սերուցքային կարագը, կակաոն, ալյուրը, կարմիր սննդային ներկը և ճակնդեղը, ինչպես օրենք, լցվում են թանի մեջ։ Սովորաբար օգտագործվում է սերուցքային պանրից կամ զուտ կրեմային գլազուր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականին լույս տեսած American Cookery գիրքը[1] (Ջեյմս Բյորդ) նկարագրում է կարմիր թավշյա տորթի 3 տարբեր տեսակ, որոնք միմյանցից տարբերվում էին ճարպի և սերուցքային կարագի քանակությամբ։ Բոլորում օգտագործվել էր կարմիր սննդային ներկը, բայց թթու քացախի և թանի ազդեցության ներքո, ինչպես օրենք, կակաոյի վրա ավելի լավ է երևում կարմիրը։ Հենց կարմիր գույնի առկայության հետ է կապված տորթի «կարմիր թավշյա» անվանումը ինչպես նաև շոկոլադային տորթերին երբեմն վերնագրվող «Սատանայի ուտեստ» անվանումը[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ չափակարգում էին ապրանքներն, հացթուխները օգտագործում էին եփած ճակնդեղ՝ տորթերի գույնն ավելացնելու համար։ Եփած ճակնդեղը դեռ կարող է հանդիպել որոշ բաղադրատոմսերում։ Այս տորթն եղել է հայտնի ուտելիք Մեծ ճգնաժամի ժամանակ[3][4]։
Կանադայում տորթը հայտնի էր դարձել որպես աղանդեր ռեստորաններում և Eaton հացաբուլկեղենի խանութների ցանցում 1940-ական և 1950-ական թվականներին։ Տորթը համարվում էր Eaton-ի միօրինակ բաղադրատոմս, իսկ աշխատակիցները լռում էին։ Այդ լռության հետևանքով մարդկության մեծ մասը կարծում էր, որ բաղադրատոմսի ստեղծումը պատկանում է այդ խանութների ցանցին, տիկին Eaton[5]։
Տորթի ճանաչումը նաև կապված է 1989 թվականին նկարահանված «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմին, որտեղ փեսայի տորթը (հարավային ավանդույթ) լինում է կարմիր թավշյա տորթը՝ զրահակիր նավի տեսքով[6]։ Վերջին տարիների ընթացքում տորթը դարձել է ավելի հայտնի և հեշտությամբ գտնվելի շատ հացաբուլկեղենի խանութներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beard James (1972)։ James Beard's American Cookery։ Boston: Little, Brown
- ↑ Scott Suzanne (հունիսի 7, 2003)։ «It's All Mixed Up! The History and True Facts About Baking Devil's Food Cake»։ New Jersey Baker's Board of Trade։ Արխիվացված է օրիգինալից 2004-08-05-ին։ Վերցված է 2004-10-10
- ↑ The Unknown History of the Red Velvet Cake
- ↑ «Red Velvet, the 'Lady Gaga' of cakes, wears well during the holidays»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է 2015-04-28
- ↑ Anderson Carol; Katharine Mallinson (2004)։ Lunch with Lady Eaton: Inside the Dining Rooms of a Nation։ Toronto: ECW Press։ ISBN 1-55022-650-9
- ↑ Fabricant Florence (փետրվարի 14, 2007)։ «So Naughty, So Nice»։ The New York Times։ Վերցված է օգոստոսի 22, 2012