Կարմելա Արիաս ի Դիաս դե Ռաբագո
Կարմելա Արիաս ի Դիաս դե Ռաբագո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1920[1] |
Ծննդավայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2009[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար և բանկիր |
Ամուսին | Pedro Barrié de la Maza? |
Ծնողներ | հայր՝ Vicente Arias de la Maza? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Galician Academy of Fine Arts? |
Կարմելա Արիաս ի Դիաս դե Ռաբագո (իսպ.՝ Carmela Arias y Díaz de Rábago, փետրվարի 20, 1920[1], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա - հոկտեմբերի 27, 2009[1], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի կին բանկիր, որը 1971 թվականին դարձել է Իսպանիայում բանկի առաջին կին նախագահը․ այդ պաշտոնը նա զբաղեցրել է 30 տարի։ Նա նաև հայտնի է դարձել որպես Ֆենոսայի կոմսուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիասը ծնվել է Իսպանիայի Գալիսիա մարզի Լա Կորունյա քաղաքում և համայնքում։ Նրա ծնողներն էին Կարմելա Դիաս դե Ռաբագո ի Ագիարը և Վիսենտե Արիաս դե լա Մասան, որը Կադիսի դատարաններում Իսպանիայի կառավարիչ Դոն Պեդրո դե Ագար ի Բուստիլյոյի թոռն էր։ Նա միջնակարգ կրթությունը ստացել է Բարսելոնայում[3][4][5]։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1936-1939) ավարտից հետո Արիասն ընդունվել է Բարսելոնայի ճարտարապետության դպրոց, սակայն նրա ուսումը կտրուկ ընդհատվել է, երբ նա հիվանդացել է թոքերի լուրջ հիվանդությամբ, որը տևել է մոտ 20 տարի։ Այն վերջապես բուժվել է 1953 թվականին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կատարված վիրահատությունից հետո[6][7]։

1966 թվականի դեկտեմբերին Արիասն ամուսնացել է Պեդրո Բարիե դե լա Մասա ի Պաստորի՝ Ֆենոսայի կոմսի և իր հոր առաջին զարմիկի հետ։ Ամուսնու մահից հետո՝ 1971 թվականին, Արիասը ժառանգել է Ֆենոսայի կոմսուհու տիտղոսը և ստանձնել Banco Pastor-ի (որի կենտրոնական գրասենյակը գտնվում էր Լա Կորունյայում), ինչպես նաև Պեդրո Բարիե դե լա Մասա հիմնադրամի նախագահությունները՝ երկու կազմակերպություններ, որոնց փոխնախագահն էր արդեն։ Նա երկու կազմակերպությունների նախագահ է եղել 30 տարի[4][6]։
Արիասը ծառայել է նաև որպես Unión Fenosa էներգետիկ ընկերության պատվավոր նախագահ, իսկ 1992 թվականի հունվարին նա նշանակվել է ընկերության փոխնախագահ և պատվիրակների կոմիտեի անդամ։ Ընդամենը մեկ ամիս անց՝ փետրվարի 15-ին, նա ականատես է եղել Գալիսիայի Խունտայի և իր բանկի միջև համագործակցության պայմանագրի կնքմանը, որի արդյունքում խոշոր բիզնես նախագծերի խթանման նպատակով իր հայրենի Գալիսիա տարածաշրջանում ստեղծվել է զարգացման հիմնադրամ[8]։
Banco Pastor-ի նախագահի պաշտոնից Արիասը հրաժարական է տվել 2001 թվականին՝ պատճառաբանելով իր տարիքը։ Նրան հաջորդել է եղբոր որդին, բայց Արիասը մնացել է բանկի տնօրեն և ստացել բանկի պատվավոր նախագահի կոչում[4][6][7]։
Արիասը մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին Լա Կորունայում գտնվող իր տանը՝ 89 տարեկանում։ Նա երեխաներ չուներ[8]։ Կտակում իր գրեթե ողջ անձնական կարողությունը, բացառությամբ իր ընտանիքի տների, նա փոխանցել է Պեդրո Բարիե դե լա Մասա հիմնադրամին[3]։
Ընտրյալ այլ պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուանա դե Վեգա հոգաբարձուների խորհրդի կառավարման խորհրդի նախագահ
- Նախադպրոցական կրթության համաշխարհային կազմակերպության պատվավոր անդամ
- Կրթության թագավորական խորհրդի անդամ
Ընտրյալ պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիասը 1991 թվականին Լա Կորունյայի համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում[3][4]։
- Գալիսիայի Խունտայի Կաստելաոյի մեդալ, 1989
- Կարմիր խաչի ոսկե կրծքանշան
- Տարվա գալիսիացի, 1996
- Գալիսիայի համալսարանի ոսկե մեդալ, 1982
- Սան Ֆերնանդոյի արվեստների թագավորական ակադեմիայի ոսկե մեդալ, 1989
- Բարեգործության քաղաքացիական կարգի մեծ խաչ
- Քաղցկեղի դեմ պայքարի իսպանական ասոցիացիայի ոսկե մեդալ
- Լա Կորունյայի առևտրի պալատի ոսկե մեդալ
- Ալբենիսի երաժշտական խմբի ոսկե կրծքանշան
- «Pro Ecclesia et Pontifice» խաչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ https://www.udc.es/es/sobreUDC/honoriscausa/
- ↑ 3,0 3,1 3,2 «Fallece la Condesa de Fenosa, la primera mujer que presidió un banco en España». El País (իսպաներեն). 2009 թ․ հոկտեմբերի 27. ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Carmela Arias, PRESIDENT OF THE BARRIÉ FOUNDATION». 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Devesa, Carlos Lema (2009 թ․ հոկտեմբերի 28). «Carmela Arias y Díaz de Rábago, un espíritu inmenso». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Carmela Arias y Díaz de Rábago, the profile». www.laopinioncoruna.es. 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 7,0 7,1 Lema Devesa, Carlos (2009). «Carmela Arias y Díaz de Rábago | Galegos | Gallegos». galegos.galiciadigital.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 8,0 8,1 «Carmela Arias and Díaz de Rábago, Countess of Fenosa, dies at 89». Xornal.com. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.