Կարճատև արձակուրդ
Կարճատև արձակուրդ իտալ.՝ Una breve vacanza | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա և մելոդրամա |
Թվական | հուլիսի 21, 1973[1], սեպտեմբերի 7, 1973[1], հուլիս 1974[1], հուլիսի 5, 1974[1], փետրվարի 9, 1975[1], հունիսի 2, 1975[1], հուլիսի 14, 1975[1] և հոկտեմբերի 17, 1975[1] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Վիտտորիո դե Սիկա[2][3] |
Պրոդյուսեր | Մարինա Չիկոնյա և Արթուր Կոն |
Սցենարի հեղինակ | Չեզարե Ձավատինի |
Դերակատարներ | Ֆլորինդա Բոլկան[3][4], Ռենատո Սալվատորի[3][4], Maria Mizar Ferrara?, Ադրիանա Աստի[3][4], Քրիստիան դե Սիկա[4], Պաոլո Լիմիտի, Ֆրանկա Մացցոնի[4], Տերեսա Խիմպերա[3][4], Միրանդա Կամպա[4], Մոնիկա Գուերիտորե[4], Խոսե Մարիա Պրադա[4], Ուգո Բլանկո Գալիասո[5], Աննա Կարենա[5], Լուիջի Անտոնիո Գեռա[5] և Մարիո Գառիբա[5] |
Օպերատոր | Էննիո Գվարնյերի |
Երաժշտություն | Մանուել դե Սիկա |
Մոնտաժ | Ֆրանկո Արկալլի |
Պատմվածքի վայր | Միլան |
Տևողություն | 112 րոպե |
«Կարճատև արձակուրդ» (իտալ.՝ Una breve vacanza, իսպ.՝ Amargo despertar - Դառնադառը զարթոնք), իտալա-իսպանական համատեղ կինոմելոդրամա, որ նկարահանել է իտալացի անվանի կինոռեժիսոր Վիտտորիո դե Սիկան իսպանացի Ռոդոլֆո Սոնեգոյի ստեղծագործության հիման վրա։ Սցենարի հեղինակներ Չեզարե Ձավատինին և Ռաֆայել Ջ. Սալվիան կինոնկարի գրական հենքը ստեղծելիս օգտագործել են նաև լեհական ծագումով ֆրանսիացի նորագույն ժամանակաշրջանի նշանավոր բանաստեղծ և արձակագիր Գիյոմ Ապոլիների «Հիվանդ պառկելը աղքատի արձակուրդն է» ստեղծագործությունը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականի օգոստոսի 14-ին։
Ֆիլմի դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի գլխավոր հերոսուհին՝՝ Կլարա Մատարոն, երեք երեխաների մայր է, բանվորուհի, ում ուսերին է ընկած երեխաներին ու հաշմանդամ ամուսնուն՝ Ֆրանկոյին պահել-խնամելու հոգսը։ Աշխատանքը տանջալից է, ապրելու պայմանները՝ վատթար, անտանելի. ընտանիքը մի կերպ ծվարել է Միլանի շենքերից մեկի կիսանկուղային հարկի սենյակում, և դեռ Ֆրանկոյի հարազատներն էլ՝ վերադիր։ Մի խոսքով՝ շատ դժվարին օրեր է ապրում խեղճ կինը։ Մի օր էլ բժիշկները պարզում են, որ նա վարակվել է տուբերկուլյոզով, և հանձնարարում են բուժվել Իտալական Ալպերում գտնվող մի առողջարանում։ Այստեղ նա հանդիպում է Լուիջիին՝ մի երիտասարդ մեխանիկի, ում հետ ծանոթացել էր միլանյան կլինիկայում։ Նրանց միջև ծայր է առնում մի շատ բուռն սիրավեպ, որը հսկայական բեկում է մտցնում կնոջ գորշ, տառապալի կյանքի մեջ։ Բայց արևաճաճանչ, երջանիկ օրերը երկար չեն ձգվում. Կլարան առողջանում է և ստիպված է վերադառնալ այն գորշ ծակուռը, որտեղից մի կարճ ժամանակով դուրս էր պրծել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլորիդա Բոլկան — Կլարա Մատարո
- Սալվատորի Ռենատո — Ֆրանկո Մատարո՝ Կլարայի ամուսինը
- Դանիել Կվենո — Լուիջի՝ Կլարայի սիրեկանը
- Խոսե Մարիա Պրադա — բժիշկ Չիրանի
- Տերեզա Ջիմպերա — Ջինա
- Ուգո Բլանկո — Ֆրանկոյի եղբայրը
- Ջուլիա Պենյա — Էդվիգա
- Միրանսա Կամպա — բուժքույր Գուիդոտի
- Անջելա Կարդիլե — Կարմրահեր
- Աննա Կարենա — Ֆրանկոյի մայրը
- Մոնիկա Գուերիտորե — Մարիա
- Մարիա Միցար — բուժքույր Գարինա
- Ալեսանդրո Ռոմանացի — Կլարայի տղան
- Ադրիանա Աստի — Սկացիանի
- Էնրիկո Բարոնի
- Էդդա Կոնտի
- Լիա Ջովանելլա
- Ֆրանկա Մացոնի
- Ջամպաոլո Ռոսսի
- Լուիջի Անտոնիո Գուերա
- Մարիո Գառիբա
- Գաետանո Ամորոզո
- Քրիստիան դե Սիկա
- Ֆրանչեսկո Ռոչիոլա
- Վինչենցո Ռոչիոլա
Նկարահանող խումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր - Վիտտորիո դե Սիկա
- Սցենարիստներ - Չեզարե Ձավատինի, Ռաֆայել Ջ. Սալվիա
- Պրոդյուսերներ - Մարինա Չիկոնյա, Արթուր Կոն
- Օպերատոր - Էննիո Գվարնիերի
- Կոմպոզիտոր - Մանուել դե Սիկա
- Մոնտաժորդ - Ֆրանկո Արկալի
- Բեմադրող նկարիչ - Լուիջի Սկաչիանոչե
- Տարազների նկարիչ - Նադյա Վիտալի
- Գրիմարարներ - Ալեսանդրո Յակոպոնի, Ջուլիո Մաստրանտոնիո
- Հնչյունային ռեժիսոր - Ալվարո Օրզինի
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոդյուսեր Արթուր Կոնի վկայությամբ՝ Կլարա Մատարոյի դերում նկարահանվելու ցանկություն են հայտնել Սոֆի Լորենը, Էլիզաբեթ Թեյլորը, Ջեյն Ֆոնդան։
- Fotogramas ամսագրի կինոքննադատը, բնութագրելով Կլարա Մատարոյին, ընդգծում է, որ վերջինիս չի կարելի անբարոյական կին համարել. եթե նա այդպիսին լիներ, ապա ոչ թե կդիմադրեր, այլ՝ առանց բարդույթների ու բարդությունների կզիջեր ձեռնարկության տնօրենին, ով մի քանի անգամ փորձել էր տիրել նրան[6]։
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թ. — «Եվրոպական Դավիթ» մրցանակ - Վիտտորիո դե Սիկային[7][8]
- 1974 -«Golden Goblets» (Իտալիա) մրցանակ լավագույն կինոդերասանուհուն - Ադրիանա Աստիին[9]
- 1974 թ. — Կինոքննադատների իտալական միավորման պարգևը՝ արծաթե ժապավեն երկրորդական դերի լավագույն կատորողին — Ադրիանա Աստիին[10]
- 1975 թ. — Լոս Անջելեսի կինոքննադատների միավորման մրցանկը լավագույն կինոդերասանուհուն - Ֆլորինդա Բոլկանին[11]
- 1975 թ. - ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի գնահատմամբ՝ կինոնկարն ընդգրկվել է օտարալեզու ֆիլմերի լավագույն հնգյակում[12]
- 1975 թ. - Նյու Յորքի կինոքննադատների ընկերակլցության մրցանակի «Լավագույն կինոդերասանուհուն» անվանակարգում ներկայացվել է Ֆլորինդա Բոլկանը[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.imdb.com/title/tt0069823/releaseinfo
- ↑ http://www.imdb.com/title/tt0069823/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.fotogramas.es/Peliculas/Amargo-despertar#critFG
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.imdb.com/title/tt0069823/fullcredits
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.fotogramas.es/Peliculas/Amargo-despertar/Critica |título=Amargo despertar|fechaacceso=5 de agosto de 2011 |obra=Fotogramas |idioma=}}
- ↑ http://www.daviddidonatello.it/
- ↑ http://www.imdb.com/event/ev0000203/1973
- ↑ http://www.imdb.com/event/ev0002668/1974
- ↑ http://www.imdb.com/event/ev0000369/1974
- ↑ http://www.imdb.com/event/ev0000407/1976-1
- ↑ http://www.imdb.com/event/ev0000464/1975
- ↑ http://www.imdb.com/event/ev0000484/1975
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Короткий отпуск»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Награды на сайте IMDb (անգլ.)
- Интересные факты о фильме на сайте IMDb (անգլ.)
- «Короткий отпуск»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Review by Roger Ebert
- Review by David Gurevich
- This was De Sica's penultimate film and his last film released in America Արխիվացված 2017-12-20 Wayback Machine
- Review by Nora Sayre
- Una breve vacanza, su CineDataBase, Rivista del cinematografo. Modifica su Wikidata
- (EN) Una breve vacanza, su Internet Movie Database, IMDb.com. Modifica su Wikidata
- (EN) Una breve vacanza, su AllMovie, All Media Network. Modifica su Wikidata
- (EN) Una breve vacanza, su Rotten Tomatoes, Flixster Inc. Modifica su Wikidata
- (EN, ES) Una breve vacanza, su FilmAffinity. Modifica su Wikidata
- imdb titre|0069823
- Palette|Vittorio De Sica
- Portail|cinéma italien|cinéma espagnol|années 1970
|