Կարլ Ռուլիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Ռուլիե
Charles Roulier.png
Ծնվել էապրիլի 8 (20), 1814 կամ 1814[1][2][3]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 10 (22), 1858 կամ 1858[1][2][3]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանՎեդենսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունQ4303916?
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհնէաբան, կենդանաբան, համալսարանի պրոֆեսոր և բնագետ
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Charles Roulier Վիքիպահեստում

Կարլ Ռուլիե (ապրիլի 8 (20), 1814 կամ 1814[1][2][3], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 10 (22), 1858 կամ 1858[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]), ռուս բնախույզ, կենսաբան էվոլյուցիոնիստ։ Ավարտել է բժշկավիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքը (1833)։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1840-ից)։ Սկզբնական շրջանում զբաղվել է Մերձմոսկովյան ավազանի երկրաբանական և հնէաբանական ուսումնասիրությամբ։ Ապացուցել է կենդանի ձևերի էվոլյուցիայի պատճառական կախվածությունը միջավայրի պայմանների փոփոխությունից։ Մինչև Չ․ Դարվինի «Տեսակների ծագումը» գրքի երևան գալը, Ռուլիեն ցույց է տվել (1852), որ կենդանիների նոր ցեղերի ստացման և կլիմայավարժեցման փորձը խիստ կարևոր է բնական պայմաններում ընթացող էվոլյուցիայի պրոցեսը հասկանալու համար։ Նա գտնում էր, որ ժառանգականությունը որոշվում է պատմականորեն առաջացած պայմաններով, իսկ փոփոխականությունը օրգանիզմի հարմարվածության պրոցեսն է գոյության պայմաններին։ Հանդես է եկել մետաֆիզիկական հայացքների դեմ, հերքել տեսակների անփոփոխության ուսմունքը, ստեղծել կենդանաբան-էվոլյուցիոնիստների գիտական դպրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 International Plant Names Index — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 author citation
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Harvard Index of BotanistsHarvard University Herbaria and Libraries.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рулье Карл Францевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.