Կարինե Խուդաբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարինե Էմանուելի Խուդաբաշյան (Սարգսյան)
Ծնվել է1929 հուլիսի 7
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էնոյեմբերի 17, 2015(2015-11-17) (86 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտություներաժշտագետ
ԱմուսինԳագիկ Սարգսյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
ԵրեխաներՆազենիկ Սարգսյան

Կարինե Էմանուելի Խուդաբաշյան (Սարգսյան) (հուլիսի 7, 1929, Թիֆլիս- նոյեմբերի 17, 2015, Երևան), հայ երաժշտագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013 թ.)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Խուդաբաշյանը ծնվել է 1929 թվականին, Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1952 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Գ. Տիգրանով)։ 1953 թվականին սովորել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի պետական կոնսերվատորիայի, ապա ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյան)։ 1960 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1984-2005 թվականներին եղել է ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչը, առաջատար գիտաշխատող, գիտական խորհրդի անդամ (1985 թվականից)։ 1968 թվականից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է։ 1975-1981 թվականներին եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը, 1979-1998 թվականներին՝ վարչության անդամ, 1980-1989 թվականներին՝ «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրիգոր Եղիազարյան» (1966)
  • «Армянская музыка на пути от монодии к многоголосию» (1977)
  • «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания»[3] (2011, 2013 թվականներին արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]