Նազենիկ Սարգսյան
Նազենիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Արվեստի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Գագիկ Սարգսյան, մայր՝ Կարինե Խուդաբաշյան |
Նազենիկ Գագիկի Սարգսյան (հունիսի 14, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, պարագետ։ Արվեստագիտության դոկտոր (2017)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազենիկ Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում՝ ակադեմիկոս, պատմաբան, ասորագետ Գագիկ Սարգսյանի և երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի ընտանիքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, զբաղվել սպորտային և գեղարվեստական մարմնամարզությամբ։ 1975 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1980 թվականին (էքստեռն)՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, 1983 թվականին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան «Երաժշտագիտություն» և «Թատերագիտություն» մասնագիտություններով, 2000 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող է[2]։ 1987 թվականին Երևանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում իր իսկ կազմակերպած Երաժշտության և պլաստիկայի մանկական ստուդիայում բեմադրել է մի շարք դասական օպերային և բալետային ներկայացումներ։ 1992-1997 թվականներին և 2002-2004 թվականներին Մոսկվայի Դիմակաթերապիայի ինստիտուտում եղել է պարային, այնուհետև՝ հոգեթերապևտիկ այլ մեթոդների մասնագետ, մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բալետին, երաժշտական թատրոնին, նաև հոգեթերապիայի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է։ 2011 թվականին լույս է տեսել Նազենիկ Սարգսյանի «Ашот Асатурян - хореограф последней трети XX века» մենագրությունը[3][4], որը նույն թվականին Հանրապետական մրցույթի «Լավագույն գիրք ժամանակակցի մասին» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Նազենիկ Սարգսյան». zarkfoundation.com.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Աննա, Ասատրյան, (2012 թ․ սեպտեմբերի 26). «Նազենիկ Սարգսյան. Աշոտ Ասատուրյանը XX դարի վերջին երեսնամյակի խորեոգրաֆ, Երևան, «Ամրոց գրուպ», 2011, 208 էջ։ Назеник Саргсян. Ашот Асатурян – хореограф последней трети XX века, Ереван, "Амроц груп", 2011, 208 с.». hpj.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ պարագետներ