Jump to content

Կարինե Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Պավելի Լիսիցյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1938 (86 տարեկան)
Երևան
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
ԺանրերԿամերային երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի, երաժշտական մանկավարժ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱմուսինԱլեքսանդր Վլադիսլավլև
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կարինե Պավելի Լիսիցյան (ծնվ.` 1938, հոկտեմբերի 28, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ, խորհրդային և ռուսական երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի քրոջ) և Պավել Լիսիցյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, այնուհետև Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կամերային երգեցողության դասարանը։

1965 թվականից եղել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթի մենակատար, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Ռուզաննա Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով։

1990 թվականից Կարինե Լիսիցյանը դասավանդում է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայում, որտեղ սկզբում վարել է վոկալ համույթի դասարանը, այնուհետև՝ ակադեմիական երգեցողության դասարանը։ Քրոջ՝ Ռուզաննայի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ։

Կարինե Լիսիցյանն ամուսնացած է ռուսաստանցի հայտնի քաղաքական-հասարակական գործիչ Ալեքսանդր Վլադիսլավլևի հետ։