Ռուզաննա Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզաննա Պավելի Լիսիցյան
Ծնվել էմայիսի 9, 1945 (78 տարեկան)
Մոսկվա
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ
ԺանրերԿամերային երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի, երաժշտական մանկավարժ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՄ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Ռուզաննա Պավելի Լիսիցյան (մայիսի 9, 1945(1945-05-09), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ, խորհրդային և ռուսական երգչուհի (սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի քրոջ) և Պավել Լիսիցյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի բաժինը։ 1965 թ. ավարտել է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, 1969 թվականին` Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը (Ն. Վերբովայի դասարանը)։

1965-1973 թվականներին երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Կարինե Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով[1]։

1996-2002 թթ. Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում։ 2002 թվականից նա Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի մենակատարային ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ է[2], հետագայում՝ պրոֆեսոր[3]։ Նրա առավել հայտնի աշակերտներից են Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և Գելիկոն-Օպերայի մեներգչուհի Ելենա Միխայլենկոն[4]։

Ռուզաննա Լիսիցյանը ռուսաստանյան մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է։ Քրոջ՝ Կարինեի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]